Գործարք Մոսկվայի, Վաշինգտոնի, Փարիզի միջև. դելիմիտացիա-դեմարկացիան մտավ եռյակի պաշտոնական օրակարգ

Պուտին-Բայդեն տեսկամուրջից ժամեր անց հայտարարություն տարածվեց Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ... Ուշագրավ մթնոլորտ է ստեղծվել Հայաստանի շուրջ: Գերտերությունները ակտիվ սկսել են աշխատել: Ակնառու է, որ Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ խնդիրներում բավական վճռորոշ փուլ է, և սկսվել է Մոսկվայի դերը նվազեցնելու գործընթաց:

Դեկտեմբերի 2–ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ստոկհոլմում հայտնեց, թե ԵԱՀԿ–ի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախարարները, որպես համանախագահ երկրներ, հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Լավրովը այնուհետև կարծիք էր հայտնել, թե այդ հայտարարությունում, ի թիվս այլ հարցերի, նշվել է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի կարևորությունը։

Սակայն, այդ հայտարարությունը այդպես էլ չհրապարակվեց: Սակայն երեկոյան երեկ հրապարակվեց Լավրովի, Բլինկենի և Լը Դրիանի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն նշվում են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների մայրաքաղաքներ՝ Մոսկվա, Վաշինգտոն և Փարիզ: Այսինքն՝ Ստոկհոլմի հայտարարությունը «ջնջվել» է, այլ հայտարարություն է գրվել, և բնականաբար դրանում չի նշվում ՌԴ ջանքերի մասին:

Թերևս սա, և ոչ միայն սա է եղել հայտարարության հրապարակման երկարաձգման պատճառը:

Ահա, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լը Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը։

Համանախագահ երկրները կոչ են արել կողմերին շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ինչպես նաև շարունակել շփումները երկրների ղեկավարության մակարդակով՝ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղությունը խթանելու նպատակով: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Համանախագահ երկրները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ գրգռող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020թ. նոյեմբերի 9-ին ստանձնած և 2021թ. նոյեմբերի 26-ին հաստատված՝ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հայտարարություններում ստանձնած պարտավորությունները, նաև կրակը դադարեցնելու վերաբերյալ համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածություններ։

Ապա՝ կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել համագործակցությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթացի հասնելու հումանիտար հարցերում, ներառյալ, մասնավորապես, կալանավորների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ պատմական հուշարձանների և մշակութային վայրերի պաշտպանություն, ինչպես նաև կառուցողական աշխատանք տանել այլ չլուծված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը և սահմանազատումը, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը:

Նրանք նաև մտահոգությամբ նշել են հայ-ադրբեջանական չդելիմիտացված սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը՝ վերահաստատելով, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքն անընդունելի է։ Համանախագահ երկրները նաև հիշեցրել են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին և կոչ են արել կողմերին անհապաղ վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ հակամարտությունից տուժած տարածքներ մուտք գործելու բոլոր սահմանափակումները։ Համանախագահ երկրները կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ հյուրընկալել համանախագահներին տարածաշրջանում, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի տեղում գնահատել իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցել քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում: Նրանք նաև վերահաստատում են իրենց աջակցությունը տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքին և կոչ են անում կողմերին լիարժեքորեն համագործակցել նրա ջանքերում։

Եվ վերջում, համանախագահող երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ համապարփակ լուծումներ գտնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրների համար։

Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համապարփակ լուծումներ գտնելու պահը շեշտելը՝ կարևոր է: Բայց ուշադրություն դարձնենք, որ արդեն Մոսկվայի հետ միասին՝ Վաշինգտոնն ու Փարիզն էլ միացան սահմանների սահմանազատումը և սահմանազատումը:

Հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբում, որոշել են, որ Մոսկվայի առանձնակի դերը չեն շեշտի, բայց փոխարենը Մոսկվայի պահանջը Հայաստանից՝ արագ դելիմիտացիա իրականացնել, պարտադիր պետք է շեշտվի արդեն ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող պետությունների արտգործնախարարների մակարդակով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4028 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am