ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները և ամենաբարենպաստ միջավայրը՝ ներդրումների համար։ Այս մասին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիները ամփոփող քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով հարցերով նախարար Կարինե Մինասյանը:
Նրա խոսքով` Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ունի ամենաբարենպաստ միջավայրը ներդրումների ներգրավման համար:
«Մենք մյուս երկրներում հայկական բիզնեսի խոչընդոտների վերացման համար լուրջ աշխատանքներ ենք տանում: ԵԱՏՄ երկրներն, ընդունելով ազգային օրենսդրությունները, որոշ չափով դրանք չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Եթե մենք բացահայտում ենք նմանատիպ խոչընդոտներ, ապա անմիջապես վերացնում ենք, քանի որ դրանք չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրության դրույթներին»,- նշեց Մինասյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանը բանակցությունների ժամանակ ունի որոշ բացառություններ, սակայն պարտավորություն է ստանձնել մի քանի տարում վերացնել դրանք։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը