Գործադիր իշխանությունը և քաղաքական մեծամասնությունն իրենց պահում են անպատասխանատու և հայրենիքի, ազգի համար միայն սեփական փոքր խմբակով որոշում կայացնելու վիճակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծին։
«Այս հայտարարությունը պետք է օգտագործվեր, որպեսզի ոչ միայն պատասխան տրվեր Ալիևին և նրա նմաններին, այլ նաև համահայկական ուժի համախմբման գործողություն պետք է իրականացվեր։ Հայտարարության տեքստը կդնենք շրջանառության մեջ և արտահերթ նիստ կհրավիրենք։ ՀՀ գործադիր իշխանությունից պահանջվում է, որպեսզի զերծ մնա որևէ համաձայնությունից, բանակցությունից, որտեղ կխախտվի ՀՀ ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումը։ Քանի որ գործ ունենք թշնամուց վախեցած մի իշխանության հետ, ապա սպասել, որ հերոսություն կգործի, ուղղակի անիմաստ է», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը