«Զանգեզուրյան» սպառնալիք Ալիևից՝ Պուտին-Բայդեն վճռորոշ զրույցի նախաշեմին

Երեկ Ղուբայի շրջանում գյուղացիների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին պատերազմն է հիշել՝ օրինակ բերելով. «Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Իսկ ցանկացողներ կային, ընդ որում բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան։ Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Նույնը ասում եմ հիմա. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»:

Ալիևն ուզում է «ուժեղ շրջանակներին» հիշեցնել, թե ինչ «տղա» է: Ամենայն հավանականությամբ այդ «ուժեղ շրջանակներից» մեկը Ռուսաստանն է եղել, ու հիմա Ալիևը որոշել է Պուտինին էլ ասել՝ թե, երբ, վերջապես իր համար կբացեն «Զանգեզուրի միջանցքը»:

Այն, որ նա հայկական կողմից բազմիցս է պահանջել՝ «Զանգեզուրի միջանցքը», դա նորություն չէ: Բանն այն է, որ օրերս կայացավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, այսօր երեկոյան կկայանա Բայդեն-Պուտին տեսակոնֆերանսը, և Ալիևը որոշել է հորդորել է «ուժեղ շրջանակներին»՝ արագ կողմնորոշվել, այլ կերպ ասած՝ սպառնացել է, որ այլևս մտադիր չէ սպասել:

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի տեսակոնֆերանսը, որը կսկսվի այսօր երեկոյան, կանցկացվի փակ ռեժիմով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Կոմերսանտը։ Նախագահ Պուտինը հանդիպումից հետո չի նախատեսում հանդես գալ որևէ հայտարարությամբ, նշել է Պեսկովը։ «Կարծում ենք, որ դա կլինի բավականին երկար և բովանդակալից տեսակոնֆերանս»,- ասել է Պեսկովը։ Եթերում, նրա խոսքով, կցուցադրվեն երկու նախագահների հանդիպման որոշ կադրեր։ «Իհարկե, խոսքը գնում է միայն առաջին կադրերի մասին։ Բոլոր շփումները կկատարվեն փակ ռեժիմով։ Նկատի ունենք, որ սա ուղղակիորեն երկու նախագահների խոսակցություն է լինելու։ Չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Օրերս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկար զրույցի հույս ունի, հատկապես Ուկրաինայի իրավիճակի շուրջ: Խոսելով «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի» մասին՝ Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն «վաղուց գիտի ռուսական գործողությունների մասին»։ Բայդենը նաև ասել էր, որ չի ընդունում որևէ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի իրավիճակի համատեքստում, որի մասին խոսել էր Պուտինը։

Ինչևէ, միաժամանակ, Ալիևն ընդգծել է՝ լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով, բայց նաև զգուշացրել՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը:
Նկատենք, որ Ալիևի այս հայտարարությունը հաջորդում է ճանապարհների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մոսկովյան բանակցություններին, որոնց ավարտին կողմերը միասնական հայտարարությամբ հանդես չեկան: Թեև ավելի վաղ Սոչիում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինն ասել էր, որ որոշումներ են կայացվել, որոնք պետք է հրապարակեր հենց փոխվարչապետերի հանձնաժողովը:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է, որ եռակողմ հանձնաժողովի ընդհատված նիստն առաջիկա օրերին կշարունակվի: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ առանց մանրամասներ գաղտնազերծելու ասել էր, որ կողմերին չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել՝ նորից շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը, սակայն միջանցքի մասին խոսք լինել չի կարող:

Նախօրեին էլ Ադրբեջանի արտգործնախարարը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ համաժողովի շրջանակում հրաժարվեց հանդիպել հայաստանցի պաշտոնակցի հետ՝ պատճառաբանելով, թե նախատեսված հանդիպումից ժամեր առաջ Հայաստանը սադրանք է իրականացրել․ Բաքուն նկատի ուներ Հայաստանի խորհրդարանականների այցը Ստեփանակերտ:

Հիմա, Ալիևը Պուտին-Բայդեն տեսակոնֆերանսից առաջ սպառնում է. «Ասե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը»... Այսօր, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների զրույցը, որը խոստանում է երկարատև լինել, վստահաբար, կառնչվի նաև Հայաստան-Ադրբեջան թեմային:

Հետևաբար՝ կարևոր որոշումների պետք է սպասել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2970 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am