Հուլիսի 5-ին ձայների 457 կողմ, 124 դեմ և 66 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրոպական Խորհրդարանը ստրասբուրգյան լիագումար նիստի ընթացքում ընդունվել է բանաձև ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ Եվրոպական Խորհդարանի կողմից ԵՄ Խորհրդին տրվող առաջարկությունների մասին.այն անդրադառնում է մարդու իրավունքների, միջագային անվտանգության, ինչպես նաև գոյություն ունեցող հակամարտությունների վերաբերյալ մի շարք հարցերի:
Ադրբեջանական կողմի ջանքերով բանաձևի քննարկման վերջին փուլում առաջարկվել էր լրացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ անթույլատրելի ձևակերպումներով, որոնք միակողմանիորեն առանձնացնում էին տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքները՝ դուրս թողնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործադրած ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ տապալել այս նախաձեռնությունը և բանաձևի վերջնական տեքստում ամրագրել ինչպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այնպես էլ ուժի չկիրառման սկզբունքը:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը