«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների մասով քրեական գործի արտագնա դատաքննությունը շարունակվում է:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի ու Մարտիրոս Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի նկատմամբ:
Դատարանը կդիմի Փաստաբանական պալատ` նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Լուսինե Սահակյանը փորձել էր միջնորդություն ներկայացնել հեռացված ամբաստանյալներին դատարան բերելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց:Փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին` պահանջելով դատավորից ինքնաբացարկ հայտնել։
Լուսինե Սահակյանի պահանջին միացել էին նաև այն փաստաբանները, որոնց պաշտպանյալները ներկա չէին դատարանում։
«Ամբաստանյալը, որ կա, ու պաշտպանը նստած է, իրավիճակն այնպիսին է, որ նստած է մի մարդ, որը չգիտի՝ ով է ու, առհասարակ, ինչ ֆունկցիա ունի անելու», - ասել էր«Սասնա ծռերի» գործով փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանները հայտարարել էին, որ ստիպված են լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ ապահովված չէ իրենց պաշտպանյալների ներկայությունը։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը