Պաշտոնապես հայտարարում եմ. դատական իշխանության այսպիսի խայտառակ վիճակ Հայաստանում երբեք չի եղել․ Արամ Վարդևանյան (video)

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց՝ իր բնութագրմամբ՝ աննախադեպ իրավիճակի մասին։

Նա նշեց, որ այսօր ժամը 15։00–ին նշանակված էր Սյունիքի մարզի Գորիս նստավայրում Արթուր Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը։ Նա հիշեցրեց, որ թեև Արթուր Սարգսյանը ունի պատգամավորական անձեռնմխելիություն, սակայն նա կալանավորված է։

«Երեք շաբաթից, ուզեն, թե չուզեն, Արթուր Սարգսյանը լինելու է ազատության մեջ, քանի որ վաղեմության ժամկետն է անցնում»,–ասաց նա և նշեց, որ դեռևս գործը նախապատրաստական փուլում է գտնվում։

«Մենք որոշեցինք, որ այսօրվա նիստին ընդառաջ նախապատրաստենք անձնական երաշխավորություն և մի խումբ պատգամավորներով ուղևորվում ենք Սյունիքի մարզ»,–ասաց նա և հայտնեց, որ այնուհետև դատավորի առողջական վիճակը վատթարացել է և Արթուր Սարգսյանի դատը չի կայանում։ Ըստ նրա՝ սա իշխանության կիրառած մեթոդներից է՝ դատական նիստերի պարագայում։

«Սա՞ է խոստացած դատական իշխանության վիճակը։ Պաշտոնապես հայտարարում եմ ձեզ, այսպիսի խայտառակ դատական իշխանության վիճակ Հայաստանում երբեք չի եղել։ Սա օրվա քաղաքական իշխանության մեթոդներն են, երբ գոնե մի օր ավելի մարդուն կալանքի տակ են պահում և պարզ չէ, թե դրանով ինչի են հասնում։ Այսինքն` էս ինչ ֆետիշ է կալանքի նկատմամբ»,–ասաց նա։

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան Ադրբեջանը ֆոսֆոր թափեց արցախցիների վրա, ու հիմա ցույց են տալու`քաղաքակի՞րթ են (video) Փաշինյանի ստացած մրցանակային գումարները կկառավարվեն առանձին հաշվով #ՈՒՂԻՂ․ ՍԿԱՆԴԱԼ․ Բացահայտվել է Փաշինյանի Կառավարության գումարների հերթական հափշտակումը․ Դիլբարյան (video) Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան Պիտի լսե՛ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը․ Մենուա Սողոմոնյանը՝ Կառավարության մոտ (video) «Ամո՛թ ձեզ, դուք անգրագիտության մարմնացումն եք․ Ալավերդյանը խայտառակեց Փաշինյանին կառավարության մոտ» (video) Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Եռօրյա դադարից հետո վերսկսվելու են ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները․ Զելենսկի Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Փաշինյա՛ն, մոռացար Ալիևի բնութագրիչներն ասես․ «Ագրեսիա հրահրած, ցեղասպանություն իրականացրած Ալիևը» (video) Երևանում 12-ամյա երեխան դպրոցում պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան Պահանջը հստակ է, սպասումը՝ ոչ անսահման. հարցը պետք է լուծում ստանա. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Թուրքմենստանի նախագահը ժամանել է Ադրբեջան Ժողովու՛րդ, խոսե՛ք․․․ հերթով հասնելու են բոլոր դասախոսներին․ Մենուա Սողոմոնյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 15-ին «Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ լարված իրավիճակ Կառավարության դիմաց (video) Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am