Երկու մեսիջների ինտրիգը

2017 թվականը նշանավորվում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանն երեկ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն, շնորհավորել դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին «և ի դեմս նրանց՝ ԱՄՆ-ի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն և շարունակական զարգացում»: ԱՄՆ անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին: ՀՀ նախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ արագ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում Հայաստանը կարևոր է համարում ԱՄՆ-ի հետ շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: «Այսօր աներկբայորեն կարող ենք արձանագրել, որ անցած ժամանակահատվածում մեզ հաջողվել է կառուցել սերտ, ամուր գործընկերային և բարեկամական հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի ու վստահության վրա: Ուրախությամբ եմ նշում, որ մեր քաղաքական երկխոսությունը կրում է դինամիկ բնույթ՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական բնագավառում: Բարձր եմ գնահատում Հայաստանի տնտեսական զարգացմանը, բազմոլորտ բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող՝ ԱՄՆ-ի աջակցությունը՝ միտված մեր երկրի պետականության ամրապնդմանը: Չեմ կարող չնշել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներդրման կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում: Հավատացած եմ, որ ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կհանգեցնի ցանկալի արդյունքի՝ խնդրի խաղաղ և տևական կարգավորման», ասվում է Սերժ Սարգսյանի` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում: Երեկ նաև Ադրբեջանի նախագահն է ուղերձ հղել ԱՄՆ նախագահին: Ադրբեջանը «մեծ հույսեր է կապում» ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի և «անձամբ» նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ ամերիկացի պաշտոնակցին ուղղված շնորհավորական նամակում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի և անձամբ Դոնալդ Թրամփի ջանքերով ղարաբաղյան հակամարտությունը կստանա «խաղաղ և արդար լուծում՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում»։ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավման մասին դեռևս չի կարելի խոսել: ԱՄՆ նորընտիր նախագահը, թերևս, դեռ չի ճշգրտել իր քաղաքականությունն, առհասարակ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ և ԼՂ խնդրի շուրջ: Իհարկե, ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է, և մասնակցում է խաղաղ կարգավորմանը: Բայց խոսքը դրա մասին չէ: Թրամփի ընտրությունը «փրկություն» էր Ալիևի համար, որը Օբամայի վարչակազմից դժգոհ էր, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններն Օբամայի օրոք աննախադեպ լարվել էին: Հիմա Ալիևի հույսը Թրամփի միջոցով ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները մեղմելն ու մասնավորապես ԼՂ խնդրում Բաքվի ցանկալի պահանջները ամերիկյան վարչակազմին հանգցնելն է: Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները` Թրամփի օրոք պետք է չզիջեն այն ակնկալիքներին, որն ունի Ալիևն այսօր Վաշինգտոնից: Ավելին` կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբում հավասարության պահպանումը, ինչը չի կարող տեղի ունենալ ռուսական «մենաշնորհային» ազդեցության պայմաններում: Դրա հետևանքը մենք տեսանք` անցյալ տարի ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Հետևաբար, չպետք է թույլ տալ Թրամփ-Ալիև հարաբերությունների այնպիսի մակարդակ, որը վնասի ԼՂ խնդրում համանախագահող երկրների միջև հավասարակաշռության նոր խախտմանը, դա կործանարար կլինի Արցախի համար: Հայաստանի կողմից ճշգրիտ դիվանագիտությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կառույցների աշխատանքը ի շահ Հայաստանի և Արցախի ծառայեցնելու ուղղությամբ հսկայական անելիք կա: Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am