Մեծամասշտաբ սկանդալ Ալիևի շուրջ. կլինե՞ն բացատրություններ

Բուլղարական «Տրուդ» թերթում նախօրեին սկանդալային տեղեկություններ են հրապարակվել Ադրբեջանի վերաբերյալ: Բաքուն, գործածելով դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի է՝ զենք է մատակարարում Արևելյան Եվրոպայի երկրներից ողջ աշխարհի հակամարտության գոտիներ, հայտնել է թերթը։ «Ադրբեջանի պետական Silk Way Airlines ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի ներքո իրականացրել է առնվազն 350 թռիչք և ամեն անգամ ահաբեկիչներին մատակարարել մի քան տասնյակ տոննա ծանր զենք և զինամթերք։ Տեղեկատվության հաստատմամբ փաստաթղթերը տրամադրել են Anonymous Bulgaria կազմակերպության ցանցահենները։ Կազմակերպությունը կոտրել է Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան կայքն ու փոստը»,-գրում է պարբերականը։ «Տրուդի» հաղորդմամբ՝ Silk Way Airlines-ը մասնավոր ընկերություններին, զենք արտադրող ձեռնարկություններին և տարբեր երկրների ռազմական գերատեսչություններին առաջարկել է դիվանագիտական չվերթներով սպառազինության մատակարարումներ իրականացնել։ Նման չվերթները չեն ենթարկվում ստուգումների և միջազգային կանոնակարգման։ Նշվում է, որ այդ կերպ զենք է մատակարարվել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո։ Ամեն անգամ դիվանագիտական չվերթի անվան տակ մատակարարվել է տասնյակ տոննա սպառազինություն, այդ թվում Սիրիայի ծայրահեղական իսլամիստների համար: Դա ապացուցող փաստաթղթերը բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևային են փոխանցել Anonymous Bulgaria խմբի հաքերները: Դրանց թվում կա նամակագրություն Բուլղարիայի ԱԳՆ-ի և Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջև: Ըստ փաստաթղթերի՝ Silk Way Airlines-ը մասնավոր ընկերություններին, սպառազինության արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին և տարբեր երկրների ռազմական գերատեսչություններին առաջարկել է զենք տեղափոխել դիվանագիտական չվերթներով, որոնք ստուգման և միջազգային կարգավորման չեն ենթարկվում: Ամենից հաճախ Բաքվի անօրինական բեռնափոխադրման ծառայությունից օգտվել են ԱՄՆ-ի ընկերությունները։ Ընդ որում՝ նրանց բոլորի բեռները մեկ առանձնահատկություն են ունեցել՝ զենքը ամերիկյան չափորոշիչներին չի համապատասխանել։ Բաքվի ծառայություններից ակտիվորեն օգտվել են նաև Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն։ Օդային տարածքի միջազգային ասոցիացիայի կանոններով՝ վտանգավոր բեռները, այդ թվում զենքը, արգելված է տեղափոխել քաղաքացիական ավիացիայի օդանավերով՝ առանց դուրս տարվող երկրի ավիակարգավորիչ մարմնի թույլտվության: Եվ հենց այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջոցով էլ Silk Way Airlines-ը ստացել է հատուկ թույլտվություն: Այդ երկրների թվում են Բուլղարիան, Սերբիան, Ռումինիան, Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, Լեհաստանը, Թուրքան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը և այլն: Դիվանագիտական չվերթներից օգտվող հիմնական հաճախորդները եղել են ամերիկյան ընկերություններ, որոնք մասնակցում են ԱՄՆ դաշնակիցներին ոչ ՆԱՏՕ-ի ստանդարտներով սպառազինության մատակարարմանը: Փաստաթղթերից, օրինակ, երևում է, որ 2015թ. մայիսի 12-ին տեղափոխվել է 17.9 հազար տոննա նռնականետ՝ բուլղարական Բուրգաս-թուրքական Ինջիրլիք-ադրբեջանական Նասոսնայա օդանավակայան ուղղությամբ: Ընդ որում, բեռնաթափումը կատարվել է ոչ թե Ադրբեջանում, այլ Թուրքիայում: Չվերթի պատվիրատուն եղել է ամերիկյան Purple Shovel ընկերությունը, որը սպառազինություն էր գնել բուլղարական VMZ ձեռնարկությունից: Ըստ թերթի տեղեկությունների` ադրբեջանական կողմին փոխադրումների հարցում օգնել է Բուլղարիայի ԱԳՆ-ն, որն էլ հենց անհրաժեշտ թույլատվություններ է տրամադրել դիվանագիտական չվերթների համար։ Հոդվածին կցված են նաև փաստաթղթերի պատճենները։ Սրանք, իսկապես, աննախադեպ սկանդալային տեղեկություններ են, որոնք պարզաբանման կարիք ունեն: Կտա՞ բացատրություններ պաշտոնական Բաքուն, թե՞ կնախընտրի խորհրդավոր լռությունը: Ամեն դեպքում, բացի Ադրբեջանից շոշափվում են այնպիսի երկրների անուններ, ինչպիսիք են` Բուլղարիան, Սերբիան, Ռումինիան, Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, Լեհաստանը, Թուրքան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Հունաստանը: Իսկ ամենակարևոր ու խիստ ուշագրավ տեղեկությունն այն է, թե Բաքվի անօրինական բեռնափոխադրման ծառայությունից օգտվել են ԱՄՆ-ի ընկերությունները, ինչը մեղմ ասած, բավական կասկածելի տեղեկություն է: Այս մութ գործարքում այնքան երկրների մասին է հիշատակվում, որոնք նրանցից շատերը, թերևս, չեն կարող երկար ժամանակ լռություն պահպանել: Եթե Ադրբեջանի իշխանությունների դեպքում ամեն ինչ հասկանալի է, ապա մի քանի այլ պետությունների պարագայում ճշմարտացի լինելու դեպքում, այս երկրներն, իսկապես, պետք է բացատրություններ տան: Մետաքսյա Շալունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am