Նավթադոլարների, խավիարի «հմայքն» ու ընձեռած հնարավորությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին ներկայացված կոռուպցիոն և այլ մեղադրանքները լրջորեն վնասում են Եվրոպայի խորհրդի հեղինակությունը, «Ազատության» հետ զրույցում ասել է 1 Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ հույս հայտնելով, որ ԵԽԽՎ խորհրդարանականները «կմաքրեն իրենց տունը»: «Կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդից դուրս մարդիկ չեն տարբերակում խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի խորհրդի այլ կառույցները: Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ազգային խորհրդարանների ներկայացուցիչներից, նրանք Եվրոպայի խորհրդի մշտական կազմի ներկայացուցիչներ չեն, սակայն այն, ինչ նրանք անում են՝ ազդում է բոլորի վրա, իսկ կոռուպցիային ու Սիրիա կատարած այցին վերաբերող մեղադրանքները շատ լուրջ են, և կարծում եմ, որ խորհրդարանական վեհաժողովը իրականացրել է այն, ինչ անհրաժեշտ է համարել: Ես սպասում եմ հետաքննող կոմիտեի բացահայտումներին, մեղադրանքները շատ լուրջ են, բայց հույս ունեմ, որ նրանք կկարողանան հասնել դրանց խորքին ու բացահայտել այն, ինչ պետք է»,- ասաց Նիլս Մուժնիեկսը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ավարտից հետո 160 ստորագրությամբ ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Ապրիլին էլ ԵԽԽՎ կառույցի իսպանացի նախագահին անվստահություն էր հայտնել կառույցի բյուրոն: ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում Պեդրո Ագրամունտին ներկայացվող մեղադրանքների ու քննադատությունների պատճառը ռուսաստանցի պատգամավորների հրավերով Սիրիա կատարած այցն էր: Ավելի վաղ ԵԽԽՎ հայ խորհրդարանականները բարձրաձայնում էին, որ Ագրամունտը Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունենալով՝ հակահայկական գործողություններ է իրականացնում, ազդելով նաև քվեարկության վրա: «Չեմ կարող ասել, թե ինչ կբացահայտի հետաքննող հանձնաժողովը: Ագրամունտի դեմ մեկ քրեական գործ է հարուցված Իտալիայում, նրա հասցեին բազմաթիվ այլ մեղադրանքներ են հնչեցվել, բայց մինչև այժմ որևէ հստակ փաստ չի հրապարակվել: Քննությունն ընթացքի մեջ է, եթե ապացույց չներկայացվի, որ կաշառքով քվեներ են գնվել, ապա հուսով եմ՝ համապատասխան քայլեր կիրականացվեն: Այս հարցում որոշողը ես չեմ: Խորհրդարանական վեհաժողովն է ինձ ընտրել, ես մասնակցում եմ նրանց աշխատանքին՝ ներկայացնելով տարեկան զեկույցը, երբ ինձ հրավիրում են: Բայց նրանց մնացյալ աշխատանքն անկախ է ինձնից: Ես հետաքրքրությամբ հետևում եմ և հույս ունեմ, որ նրանք կմաքրեն իրենց տունը, քանի որ դա ազդում է Եվրոպայի խորհրդի ամբողջ աշխատանքի վրա»,- ասել է Նիլս Մուժնիեկսը: Մեզանից անկախ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը կարող է ԵԽԽՎ-ում ձևավորված մթնոլորտը Պեդրո Ագրամունտի շուրջ օգտագործել ի նպաստ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության: Սա այն դեպքն է, երբ ադրբեջանական նավթադոլարների ու «խավիարային դիվանագիտության» բացահայտված գործարքների առկայության պայմաններում լայն հնարավորություններ են ստեղծվում եվրոպացի պատգամավորների հետ աշխատելու` ի նպաստ Հայաստանի և Արցախի շահերի: Մի կողմից բացահայտվել է ադրբեջանական կաշառակերությունն իր ողջ «հմայքով», մյուս կողմից այն կեղտը, որի մեջ հայտնվել է եվրոպական կառույցը: Սակայն բացահայտված մութ գործարքներն ինչ-որ առումով` հույս են, որ եվրոպացի պատգամավորները զերծ կմնան ապագայում Ալիևից կաշառքներ ստանալուց: Բայց դա պետք չէ բացառել ընդհանրապես: Այնպես որ, հայկական դիվանագիտությունը բավական անելիք ունի. հետևողական աշխատանք եվրոպացի պատգամավորների, դիվանագետների հետ: Ադրբեջանի իշխանությունների բացահայտված «գործերը» բավարար հիմք են այդ աշխատանքն ի նպաստ Հայաստանի և Արցախի գործածելու: Ի դեպ, ադրբեջանական կոռուպցիոն դրսևորումների մասին օրերս նոր տեղեկություններ ի հայտ եկան: Գերմանիայի Բունդեսթագի կողմից հունիսի 29-ին ընդունված Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության հետ կապված բանաձևից հետո Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ խախտումներն ու կոռուպցիոն սկանդալները դարձել են Գերմանական հեռուստատեսության լայն քննարկման առարկա: Այս մասին հայտնել է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Գերմանական ամենահայտնի ZDF հեռուստաընկերությունը Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների և գործարքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում անդրադարձ է կատարվել աշխարհում հայտնի խոշոր կոռուպցիոն սկանդալներին, որոնց մասնակցություն են ունեցել ադրբեջանցի պատգամավորները, ինչպես նաև ընտրակեղծարարություններին և կաշառակերության դեպքերին: Թամար Բագրատունի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am