Կանխատեսելի դավաճանություն, անթույլատրելի առևտուր՝ մարդկային կյանքների վրա

Գերիները դարձել են Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի առևտրային գործարքի բաղադրիչը։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ականապատված քարտեզների դիմաց վերադարձրել է նոյեմբերի 16-ին գերեվարված 10 հայ զինծառայողների։

Ընդ որում, ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 16-ին ադրբեջանկան կողմը գերեվարել էր 24 հայ զինծառայողների, ևս 13-ը համարվում են անհետ կորած։ Ականապատ քարտեզների դիմաց ինչո՞ւ բոլորը չեն վերադարձվել հարցի պատասխանը շատ տրամաբանական է․ նրանք կվերադարձվեն նոր քարտեզների դիմաց։ Ըստ ամենայնի այդպիսին է Բաքվի պահանջը։

Եթե Փաշինյանը պայմանավորվածություն ունի տալ բոլոր քարտեզները, թող միանգամից տա, ինչո՞ւ է իզուր տեղը ռիսկի ենթարկում զինվորներին, նրանց հանձնում որպես գերի, հետո սկսում սակարկել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինվորներ քարտեզների դիմաց գործարքն ավելին է, քան սովորական թրաֆիքինգը, սա մարդկային կյանքերի անթույլատրելի առևտուր է՝ քաղաքակիրթ աշխարհի անտարեբերության, Ռուսաստանի թույլտվության և Հայաստանի ներկա իշխանության ստորաքարշության և ողորմելիության հետևանքով։

Փաստորեն Ալիևը գտել է հարցերն իր ուզած ձևովով լուծելու կարճ ճանապարհը․ գերեվարում է մեր զինվորներին, հետո նրանց դիմաց ստանում տարածքներ և քարտեզներ։ Հայաստանի իշխանությունը, համաձայնելով Ադրբեջանի կողմից թելադրված՝ խաղի այդպիսի կանոններին, ըստ էության մեղսակից է դառնում Հայաստանի Հանրապետության քայքայիչ ոչնչացմանը, որովհետև դժվար չէ հասկանալ, որ մի օր քարտեզները կսպառվեն։ Հետո արդեն մենք ստիպված կլինենք գերիների դիմաց զիջել միջանցք՝ Սյունիքում, հետո ողջ Սյունիքը, հետո արդեն հերթը կհասնի Գեղարքունիքին և այսպես շարունակ՝ մինչև Երևան։

2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրում հստակ գրված է, որ երկու կողմերի զորքերը պետք է մնան այն դիրքերում, որտեղ գտնվում են, իսկ ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով՝ առանց նախապայմանի։
Եթե փաստաթղթի այս կարևորագույն կետը չի պահպանվել, կնշանակի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություն այլևս չի գործում։

Հայաստանի իշխանությունը պարտավոր է նախ ապահովել բավարար անվտանգության և սպառազինություն, որպեսզի մեր զինվորները գերի չընկնեն։ Գերիների դիմաց տարածքներ կամ քարտեզներ տալը ավելին է, քան պետական դավաճանությունը․ գերիները պետք է վերադարձվեն՝ համաձայն միջազգային նորմերի և մարդու իրավունքների կոնվենցիաների։ Պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի, մենք առ այսօր չունենք կառուցված առաջնագիծ։ Սա հատուկ նպատակային քաղաքականություն է․ այնպիսի տպավորություն է, թե արվել և արվում է ամեն ինչ, որ մենք անընդհատ ունենանք գերեվարված զինվորականներ, ու հետո նրանց վրա սակարկություններ սկսենք։

Եթե ի սկզբանե մերժվեր գերիների դիմաց քարտեզների գործարքը, միգուցե այսօր արդեն Բաքուն այդքան էլ շահագրգիռ չլիներ գերեվարվածներ պահելու հարցում։ Ալիևը հասկացել է, որ այս մեխանիզմն աշխատում է, հետևաբար մինչև վերջ փորձելու է գերիներ վերցնելու տարբերակով հարցեր լուծել։ Դե իսկ Փաշինյանին էլ հավանաբար, գերիների գործոնը պետք է, որ չասեն՝ դավաճան է։ Հիշում եք՝ մի ժամանակ էլ ասում էր՝ գերիները մեզ կներեն մի ամիս կամ երկու ամիս ավելի Բաքվի բանտերում մնալու համար։ 


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4208 անգամ
Լրահոս
Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am