«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարարությունում «դասից փախած» վիճակ է: Օրինակ՝ մտնում ես ԿԳՆ կայք, ու անմիջապես քո առջև բացվում է «Հարգելի այցելու» բաժինը, որտեղ կայքի մասին տեղեկատվության փոխարեն ընդամենը «հարգելի այցելուներից» ներողամտություն է հայցվում այն բանի համար, որ կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում: Եվ սա՝ արդեն մի քանի ամիս:
Ինչ են անում ԿԳՆ համապատասխան վարչության, բաժինների աշխատակիցները, որ մինչև հիմա չեն կարողանում ավարտել իրենց պաշտոնական կայքի փորձարկումը: Թե ինչ են փորձարկում՝ դժվար է ասել, երևի նոր ատոմային զենք: ԿԳՆ-ի կայքը միակն է մյուս գերատեսչությունների պաշտոնական կայքերից, որ տարին կլոր գտնվում է փորձարկման փուլում: Բայց մինչ նախարարությունում տանջվում են իրենց կայքի փորձարկման վրա, իրավապահ մարմիններն էլ իրենց ուժերն են փորձարկում ԿԳՆ համակարգում՝ ամիսը մեկ մի լուրջ խախտում բացահայտելով:
Բայց ԿԳՆ կայքի նման են աշխատում նաև նախարարության որոշ վարչությունների պետեր: Օրինակ՝ ներքին աուդիտի վարչության պետ Նորիկ Կարապետյանը ներքին աուդիտով զբաղվելուց զատ, և գուցե առավել շատ, նաև մեղվապահությամբ է զբաղված: ԿԳՆ-ում ասում են, որ Կարապետյանն ամբողջ օրը զբաղված է իր մեղուներով և նորմալ աշխատանքի չի գալիս, ինչի հետևանքով նրանից կախված շատ գործեր հետ են ընկնում: Թերևս, եթե նա մեղուներով զբաղվելու փոխարեն իսկապես զբաղվեր նախարարության ներքին աուդիտով, ավելի շուտ վեր կհանվեին հայտնաբերված չարաշահումները, և բանն իրավապահներին չէր հասնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը