«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի պաշտոնանկությունից։ Ասում են՝ պատճառը Ֆեյսբուքում գրած ստատուսն է եղել։
Սահմանին լարվածության օրերին, երբ հայկական կողմը զոհեր ուներ, երիտասարդ փոխնախարարն իր էջում ինչ-որ թեստի արդյունք էր տեղադրել, թե ինչպես է պարել սովորել անձրևի տակ։ Ստատուսը հասել է մինչև Բաղրամյան 26, որտեղից հրահանգել են դիմում գրել։
Այժմ թեստի արդյունքը չկա նրա էջում, բայց վարկածի ճշմարտացիության մասին է վկայում այն, որ Բաղրամյան 26-ի ֆեյքերը հարձակվել են նրա վրա։ «Ուշադրություն դարձրեք նրա բացատրությանը, վարչապետը նրան չէր հանի, դա արել են նախագահականից, տեսեք՝ իր վերջին գրության մեջ շնորհակալություն է հայտնում վարչապետին, ոչ թե նախարարին, մի հատ էլ վախեցնում, թե կիսատ է թողնում սկսած բարեփոխումները, էլ ո՜նց կլինի, ո՜նց կդիմանանք: Հետն էլ նեղացած է հեռանում, գրել է, որ առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը