Ես նման տեղեկատվություն չունեմ, որ ադրբեջանցիները երկաթգիծ են կառուցում դեպի Նախիջևան և արդեն գնացքով շարժվում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ենթադրվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակում: Հունվարի 11-ի հայտարարության համաձայն նախանշվել են 4 կետով այն մեխանիզմները, որոնց հիման վրա այդ ամենը պետք է արվի: Այսինքն ստեղծվում է եռակողմ աշխատանքային խումբ՝ փոխվարչապետների մասնակցությամբ եւ ուսումնասիրվում են տարբեր երթուղիներ: Նույն հայտարարության մեջ նշվում է, որ որպես առաջնահերթություն դիտարկվում են երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհները: Երկաթուղու մասով ամեն ինչ պարզ է, թե ինչ ուղղություններ ունենք: Մեկը Երասխից դեպի Նախիջեւան անցնող ուղղությունն է, մեկը հարավով, Մեղրիով անցնող ուղղությունն է: Մեկ ուղղություն ունենք, որը գնում է Հրազդանից Իջեւանով դեպի Ադրբեջան, ունենք ուղղություն, որն այսօր գործում է, դա Վրաստանի տարածքով է, եւ եւս մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը