«Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Դա կլինի ամենաբարձր մակարդակով, թե′ նախարարների մակարդակով: Ես մի քանի օր առաջ ասել եմ՝ բացառված չէ, որ հուլիսին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում լինի: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին՝ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմի սադրանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասվո՞ւմ է, ոչ:
«Համանախագահներն անմիջապես պետք է արձագանքեին, ինչն արել են:Բայց մինչև այդ արձագանքը մենք խոսել էինք թե′ եռանախագահների, թե′ Անջեյ Կասպշրիկի հետ»,- անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանը հաջորդած` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ասաց Նալբանդյանը:
Նկատառմանը, որ ադրբեջանական կողմը սկսել է շահարկել 2-ամյա երեխայի մահը, Նալբանդյանը պատասխանեց.
«Դիվանագիտությունը մամուլով և հեռուստատեսությամբ չի վարվում: Այն մասով, ինչքան կարող ենք իրազեկել այդ մասին, իրազեկում ենք: Երեկ թե′ նախարարության մամուլի խոսնակի, թե′ արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունները մեր արձագանքն էր ադրբեջանական սադրանքին և պատասխանում էր բոլոր հարցերին»:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը