«Նախագիծը լրամշակվել և բարելավվել է։ Սևանա լճի լրացուցիչ ջրառը վերաբերում է միայն 2017 թվականին։ Բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել հոդված 2-ով սահմանված «լրացուցիչ վճարներ» ձևակերպումը։ Ֆինանսների նախարարության հետ կատարված քննարկումների արդյունքում օրենքի նախագծում այն վերաձևակերպվել է և սահմանվել՝ որպես հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացած շահույթ»,-«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը:
Օրենքի նախագծում ընդգծվել է ջրառի հիմնական նպատակը և պատշաճորեն հիմնավորվել՝ լոկ որպես գյուղատնտեսական նշանակության անհրաժեշտություն. «Ճշգրտումներ են կատարվել նաև Սևանա լճի մակարդակի վերաբերյալ հաշվարկներում՝ հաշվի առնելով Բալթիկ ծովի մակարդակի ճշգրտումը»։
Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվեց 77 «կողմ», 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը