ԲԵԼՏԱ-ն հայտնում է,որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
«ԵԱՀԿ-ն կարող է ապավինել Բելառուսին որպես Եվրոպական տարածաշրջանում անվտանգության դոնորի։ Դուք լավ գիտեք մեր հնարավորությունները։ Դուք կարող եք միշտ ապավինել մեզ, մանավանդ, ինչ վերաբերում է Եվրոպական տարածաշրջանում անվտանգության դոնորությանը:Կան հակամարտություններ այնպիսի տարածաշրջանններում ինչպիսիք են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը։ Դրանք շատ կարեւոր տարածաշրջաններ են, որտեղ մենք պետք է եվրոպական, քաղաքակիրթ ձեւով կարգուկանոն հաստատենք։ Մենք արդեն քննարկել ենք համաեվրոպական անվտանգության բազմաթիվ խնդիրներ, այլ հարցեր ԵԱՀԿ օրակարգից։ Այդ հարցերի հրատապությունը չի անհետացել։ Այն ոչ միայն պահպանվում է, այլեւ ուժեղանում»,- հայտնել է Լուկաշենկոն։
ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիստին Մուտտոնենն էլ իր հերթին հայտնել է, որ համաձայն է Բելառուսի նախագահի դիրքորոշման հետ՝ խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում կազմակերպության դերի հարցում։ «Մենք, որպես խորհրդարանականներ, զբաղեցնում ենք ակտիվ դիրքորոշում, բացահայտ քննարկում խնդրահարույց հարցերը»,- ասել է նա։ Քրիստին Մուտտոնենի խոսքով, կարեւոր է նաեւ հարթակի ստեղծումը այն բանի համար, որպեսզի նաեւ պետությունների կառավարությունները կարողանան շարունակեն երկխոսությունը օրակարգի արդիական հարցերի շուրջ։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը