«168 ժամ» թերթը գրում է.
«Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- «168 ժամ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ինչ-որ մեկի խամաճիկը չէ, որը չունի սեփական մոտիվացիաներ՝ ինչ-որ բան անելու համար:
«Եթե նրանք որոշեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմել, ապա, կարծում եմ՝ ոչ ոքի չեն լսի և կանեն դա։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք և մեզ պահենք այնպես, ինչպես մի ժողովուրդ, որը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Իրականում իրավիճակը շատ լուրջ է. ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը։ Մինսկի խմբին էլ պետք չէ իդեալականացնել. ՄԽ-ն արդեն վաղուց չի զբաղվում կոնֆլիկտի կարգավորմամբ։ Նայեք նրանց հայտարարություններին, գործողություններին. Մինսկի խումբը մեխանիզմներ չունի։
Այսօր միջազգային հարաբերություններում որևէ համակարգ չկա, խաղի կանոնները ոչ ոքի պարզ չեն, ոչ ոք չգիտի՝ որտեղ՝ ում ազդեցության գոտին է, այդ ամենը խառնվել է, և միջազգային հարաբերությունների այս քաոսային շրջանում այդպիսի առանձին ինստիտուցիոնալ խմբերը չեն կարող ուղղակի վերցնել և կարգավորել ինչ-որ լուրջ կոնֆլիկտ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը