«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երկու օր առաջ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը և մեր Զինված ուժերի համաչափ պատասխանը կրկին սրելու է իրավիճակը ռազմաճակատում։ Կարծում եմ՝ գործը լայնամաշտաբ պատերազմի դարձյալ չի հասնի, բայց որ կլինեն բախումներ, և ցավոք, կլինեն նաև զոհեր երկու կողմերից՝ դա, ինձ թվում է, անխուսափելի է։ Խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելը և հետո վայնասուն բարձրացնելը միջազգային պրակտիկայում ընդունված մարտավարություն է և (կարծում եմ՝ անարդարացիորեն) կրում է ազգերից մեկի անունը։
Բայց ազգի հանդեպ ատելությունը, ամբողջ ազգից վրեժ լուծելու ձգտումը չպիտի մթագնի մեր ուղեղը։ Նախ՝ այն պատճառով, որ պատերազմը սառնսրտություն է պահանջում։
Դա է նաև պատճառը, որ երբ պատերազմի զոհ է դառնում ադրբեջանի երեխան, դա ինձ համար նույնքան ցավալի է, որքան հայ կամ որևէ այլ ազգի երեխայի մահը։ Հակառակորդը դա շահարկում է քաղաքական նպատակներով, բայց երկու տարեկան երեխայի մահը, իմ կարծիքով, դուրս պետք է լինի որևէ շահարկումից։ Ես չեմ հավատում, որ մոտ ժամանակներս հնարավոր է խաղաղություն հաստատել մեր ժողովուրդների միջև։ Բայց հնարավոր է մարդ մնալ նաև պատերազմի պարագայում»։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը