Մինսկում այսօր կայացած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 26-րդ տարեկան նստաշրջանի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի, նրա տեղակալ Ազայ Գուլիևի և ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության միջև հեռակա «ռմբակոծություն» է տեղի ունեցել:
Ադրբեջանցիներն անդրադարձել են հուլիսի 4-ին տեղի ունեցած սահմանային սրացումներին` ներկայացնելով, թե իբր հայկական կողմը խաղաղ բնակչությանն է ռմբակոծել. զոհեր կան: Aravot.am-ը որոշ մանրամասներ խնդրեց ներկայացնել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին: Նա ասաց, որ ադրբեջանցի գործընկերները սովորույթի համաձայն`իրավիճակի միայն այն կողմն են ներկայացրել, որն իրենց շահերից է բխում և փորձել են մտցնել լարվածություն և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում տպավորություն ստեղծել:
Տիկին Նաղդալյանն ասաց, թե համարժեք հակահարված է տվել. «Անմիջապես ձայն վերցրի ու պատասխանը տվեցի` անդրադառնալով և՛ նախորդ միջադեպերին`սկսած ապրիլյան պատերազմից, և՛ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին այն մասին, որ շփման գծում վաղուց պետք է տեղադրված լինեին հսկման միջոցները, որոնք Ադրբեջանի պատճառով չեն տեղադրվում, իսկ ՀՀ-ն միակողմանիորեն դրանք տեղադրել է և ամբողջ աշխարհին որակյալ ու ճշգրիտ տեղեկատվություն կարող է ներկայացնել` ով սկսեց, ով առաջինը կրակեց, որտեղից է գալիս»:
Ավելին՝ այստեղ
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը