Այլ ելք չի մնում

«Ելք» դաշինքում շրջանառվող հակասություններն օրըստօրե ակնառու են դառնում։ Դաշինքի անդամ, պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր անդրադառնալով ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, վրդովված ասաց ․«Ո՞վ է ասել, որ ապրիլի ընտրությունները լեգիտիմ են եղել: Շատերը ասում են, որ «Ելք»-ը իշխանության պրոյեկտն է և նման բաներ, բայց կարո՞ղ են բերել գոնե մեկ փաստ»: Սակայն «Ելք» դաշինքի անդամներ Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը եւ այլք նախկինում ընտրությունները համարել էին լեգիտիմ. «Ես ասում եմ՝ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, ո՞նց կարան ընտրությունները լեգիտիմ լինեն, ամբողջ աշխարհն է դա տեսել, ես չգիտեմ՝ ով ինչ է ասել: Իրավիճակից դուրս գալու համար պետք է ելք գտնել, և մեր դաշինքն իր ծրագրում ունի իշխանափոխության ելքերը» հավելյալ պնդեց ընդդիմադիր պատգամավորը: Լրագրողները Սասուն Միքայելյանից հետաքրքվեցին՝ ինչպե՞ս է վերաբերում պատգամավորը «Սասնա ծռեր» խմբի դատավարությանը: «Ես առաջինն եմ արձագանքել «Սասնա ծռեր»-ի գործողություններին: Մարդիկ ուզում են ազատագրել երկիրն այս իշխանություններից, բա ի՞նչ անեն: «Սասնա ծռեր»-ի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,- ասաց Միքայելյանը: Պատգամավորի կարծիքով երկրում «Թավշյա հեղափոխություն» պետք չէ, իշխանափոխություն է պետք, որի համար հիմքեր է պետք ունենալ և «անհրաժեշտ է գործուն պլան կազմել»: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից շաբաթներ անց Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում հայտարարեց, որ նոր ձևավորված իշխանությունները լեգիտիմ են: «Այս ընտրությունների հետևանքով ձևավորված պառլամենտը, եթե հանում ենք էն մի միլիոն մարդուն բաժանած գումարները, եթե հանում ենք պետական ռեսուրսը, որն օգտագործվել է, ընտրական տեղամասում գրեթե տարբերություն չի եղել: Այս պարագայում լեգիտիմ է իշխանությունը, ինչ արել են, դրսում են արել»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Պետրոս Ղազարյանի այն հարցին` այսինքն` Դուք չե՞ք տեսել փող բաժանելու գործընթացը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ տեսել են, նկատել են նույնիսկ և հրապարակել, սակայն շարունակեց պնդել, որ ապացույցներ չկան: Կամ օրինակ ավագանու խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը եւս համառորեն շրջանցել է իշխանության լեգիտիմության հարցը։Հարցին՝ լեգիտի՞մ է իշխանությունը, թե՞ ոչ, Արայիկ Հարությունյանն ասաց, թե քաղաքականության մեջ բարդ է «այո» կամ «ոչ» պատասխանել: «Այս լեգիտիմության հարցը առաջ է եկել մեր հայտարարությունից հետո: ԱԺ ընտրություններից հետո մենք հայտարարեցինք, որ դաշինքը արձանագրում է հետևյալը. ընտրությունների պաշտոնական արդյունքները ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, և «ԵԼՔ» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե»,– մի առիթով ասել է նա։ Նույն կոնկրետությունից խույս են տալիս նաեւ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Իսկ օրինակ Արամ Սարգսյանը միանշանակ պնդել է․ «Իմ կարծիքով` իհարկե ոչ: Ընտրություններում խախտումները եղել են ընտրատեղամասերից դուրս, ընտրակաշառքի տեսքով: Ասել, որ ընտրակաշառքով իշխանության գալը լեգիտիմ է, նման բան չեմ կարող ասել: Բայց ասել, որ հանրությունը ստիպողաբար է գնացել ու այդ քվեն տվել, դա էլ չեմ կարող ասել», ասել է Արամ Սարգսյանը: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ձեւավորված Ելք դաշինքի երեք ուժերի ներկայացուցիչները հայտարարում էին, որ սա հերթական նախընտրական դաշինքը չէ, այն ձեւավորվել է գաղափարների եւ սկզբունքների միասնության հիմքի վրա, հայտարարվում էր անգամ ապագայում մեկ կուսակցություն դառնալու ռեալ հեռանկարի մասին: Ընտրություններից երեք ամիս է անցել, բայց արդեն անհամաձայնությունները, եթե չասենք հակասությունները թաքցնելը անհնար է դառնում: «Սասնա ծռերի» վերաբերյալ էլ Ելք-ականների կարծիքները շեշտակի տարբերվում են իրարից։ Հետեւաբար այլ ելք չի մնում, քան ազդարարել Ելք-ի վախճանը։ Անի Սահակյան

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am