Փաշինյանի արկածախնդրության հետքերը. ով է հաջորդ «զոհը»

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը:
«2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մարտական հենակետերի ուղղությամբ հարձակում գործելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստերով նույն օրը ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված Ջերմուկի տեղամասում հակառակորդը անակնկալ հարձակվել է ՀՀ ԶՈՒ դիրքի անձնակազմի վրա, սակայն վերջինս հարձակումը ժամանակին հայտնաբերելուն, կամ դրան դիմակայելուն ուղղված համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի մեկ պայմանագրային զինծառայող և նույն զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար, մայոր Գ. Գ.-ն։
Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Գ.-ն նշանակված է եղել գումարտակի պահպանության նշված շրջանում տեղակայված հրամանատարական դիտակետում՝ մարտական դիրքերից մեկում, որտեղ փաստացի մարտական հերթապահություն են իրականացրել թվով 15 զինծառայողներ: Միաժամանակ, նա ստանձնած է եղել գումարտակի պահպանությանը վստահված թվով 10 մարտական դիրքեր ընդգրկող պահպանության շրջանի պատասխանատուի պարտականությունները:
Բանակային կորպուսի հրամանատարի 2021թ. նոյեմբերի 16-ի մարտական կարգադրության և զորամասի հրամանատարի հրամանի համաձայն՝ զորամասը պահպանությունից անցել է պաշտպանության, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի, կառավարման մարմիններն անցել են «Մարտական» աշխատանքային ռեժիմի, որի պայմաններում զորամասը՝ ենթակա ստորաբաժանումներով, պատրաստվել է մարտական գործողությունների։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ Գ. Գ.-ն, պատասխանատու լինելով գումարտակի մարտական պատրաստության և նրա կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, չի ապահովել մարտական հերթապահությունում ընդգրկված ուժերի կողմից առաջադրված մարտական խնդիրների՝ մասնավորապես, հակառակորդի մոտեցող ուժերին զենքի կիրառմամբ դիմադրություն ցույց տալու արդյունավետ կատարումը, ԳԳ.-ն ևս 7 զինծառայողի հետ դիմել է փախուստի, հենակետում գտնվող 11 զինծառայող գերեվարվել է, ՀՀ ԶՈՒ զինծառայողներից 2-ի սպանված դիերը նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, իսկ մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ:

Դատախազության հաղորդագրությամմբ ըստ էության հաստատվում են այն տեղեկությունները, որ հրամանատարը կրակելու հրաման չի տվել, փախուստի է դիմել, նրան հետեւել են եւս 7 զինվոր: Ինչու չի տվել, կարծում ենք՝ բոլորիս է արդեն հայտնի,տեւական ժամանակ է բոլորն են խոսում այդ մասին, որ ռազմաքաղաքական ղեկավարության ամենաբարձր մակարդակով է հրահանգվել սահմանին չկրակել: Սակայն, երբ դիտարկում ենք կատարվածին նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները, հասկանալի է դառնում, որ ձերբակալված հրամանատարն ու պայմանագրայինը ընդամենը քավության նոխազ են դառնում անձամբ Փաշինյանի արկածախնդիր ու բախտախնդիր պահվածքի հետեւանքով:

Այսպիսով՝ համաձայն տեղեկատվական հոսքերի՝ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը պետք է մեկներ Մոսկվա, որտեղ եռակողմ հանդիպում էր նախատեսվում Պուտին-Ալիեւ-Փաշինյան ֆորմատով եւ պետք է ստորագրվեր դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի, ասել կուզի՝ ՀՀ սուվերեն տարածքից որոշակի մաս Ադրբեջանին հանձնելու, ավելի ճիշտ՝ նվիրելու գործընթացը: Սակայն հանդիպումը տեղի չունեցավ, իր լայվային ասուլիսում Փաշինյանը պարզաբանեց, թե քանի որ նոյեմբերի 9-ը մեզ համար վատ խորհուրդ ունի, ինքը խնդրել է հանդիպումը տեղափոխել մի քանի օր հետո՝ ամսի 15-ին, պատասխան առաջարկ է լսել՝ նոյեմբերի 26-ին ու համաձայնել: Հիմա, մենք կարող ենք կասկածներ ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը նախապես համաձայնության է եկել, նախնական պայմանավորվածություններ են եղել, բայց վերջին պահին ըստ էության մտածել է առանց պատերազմի, արյան, զոհի եթե ստորագրի այդ փաստաթուղթը, վերջ կդնի իր իշխանությանը ու հետ է կանգնել նախնական դիրքերից, եթե չասենք՝ գաղտնի պայմանավորվել է Ալիեւի հետ Սյունիքում նման գործողությունների գնալ, որ վաղն իրեն դավաճան չասեն: Չմոռանանք, որ հենց այդպես վարվեց Արցախի հետ: Այսինքն տեղի ունեցածն այս մարդու դավադիր պայմանավորվածությունների հետեւանք է եւ չի բացառվում, որ դիրքապահներն արդեն գիտեն, որ սա խոստացել է հողը հանձնել ու հրահանգ տվել չկրակել:
Երկրորդ՝ դեռեւս ամիսներ առաջ Գեղարքունիքի սահման կատարած այցի ժամանակ բոլորիս պարզ դարձավ, որ այս մարդը Ալիեւին խոստացել է գերի չվերցնել իր զինվորներին, ուղիղ եթերով երեւաց, թե ինչպես է իր թիկնապահներից մեկը փոխանցում զինվորականի առաջարկը, թե հենց այս պահին էլ սահմանախախտներ կան ու առաջարկում գերի վերցնել, սակայն Փաշինյանը խիստ հրահանգում է նման բան չանել: Այսինքն Ալիեւի վարչակազմը լավ գիտի, որ եթե ադրբեջանցիները մինչեւ անգամ Երեւան հասնեն, Նիկոլն իրենց սիրով, սուփռա սեղանով է ընդունելու, այլ ոչ թե գերեվարելու եւ փոխանակման հարց բարձրացնի: Նոյեմբերի 16-ին էլ զինծառայողներից Տարոն Սարգսյանն ըստ լուրերի չենթարկվելով հրահանգի ադրբեջանցի գերիներ էր վերցրել եւ,  երբ Նիկոլի հրահանգով նրանց հետ էր տարել Ադրբեջան, այնտեղ խոշտանգելով սպանել էին: Որքան էլ իշխանական ճնշման ներքո փորձեցին հերքել այդ տեղեկատվությունը, սակայն որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ եթե Տարոնն ընկել էր մարտի դաշտում, ապա նրան ինչու էին տարել Բաքու, ինչու Մուրադովը հատուկ մեկնեց Բաքու եւ բերեց միայն Տարոնի դին, պարզ է չէ՞, որ նրան Բաքվում են խոշտանգել:
Երրորդ՝ եթե Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը եւ առհասարակ յուրաքանչյուր շարքային ուսապարկ հրապարակային հայտարարում է, որ Սյունիքում կան տարածքներ, որոնք ադրբեջանական են, մեկը կարող է ասել՝ ինչու պետք է հրամանատարը կռվի այդ տարածքների համար, արյուն թափի, կամ ընդհանրապես՝ կարո՞ղ է չէ ցանկացած հրամանատար իրեն հարց տալ՝ ինչ գործ ունի ինքը ադրբեջանական տարածքում՝ հիմա հողը պահի, թե հանձնի տերերին, կրակի՞, թե թույլ տա, որ մարդիկ գան ու վերցնեն իրենց հողերը: Մի կողմից ասում են՝ ադրբեջանական հողեր են, մյուս կողմից՝ հայտարարում, թե հանձնաժողով պետք է ստեղծվի, որ քննարկեն, այս կատարյալ քաոսում ինչպես կողմնորոշվեն զինվորական հրամանատարները:

Մի բան ակնհայտ է, որ Փաշինյանը պատրաստ է հանձնել ՀՀ ցանկացած քար, ամեն գլուխ, միայն թե անառիկ պահի սեփական իշխանությունը, հենց դրա համար էլ նման քավության նոխազներ է ընտրում:

Անի Սահակյան

դիտվել է 2885 անգամ
Լրահոս
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից. Times Ընտրություններում պարտված Ռումինիայի վարչապետը հեռացել է կուսակցության նախագահի պաշտոնից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է Անդրեասյանը առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. հայտարարություն Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը` Ադրբեջանում անցկացվող «Ադրբեջանական Երևան» միջոցառմանը ՔՊ-ն բյուջեն փորձում է համալրել՝ քաղաքացիներին տուգանելով. Արշակ Սարգսյան Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժած Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Բայդենի և Թրամփի թիմերը Ուկրաինայի և այլ հարցերով աշխատում են ձեռք ձեռքի տված. Ուոլց Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. լրատվամիջոցներ Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am