ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե ինչպես ամիսներ առաջ է ասել, այժմ նույնպես պնդում է՝ իշխանությունները շարունակում են հետապնդել իրեն։
«Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամիսներ առաջ ես հայտարարեցի, թե ունեմ հստակ տվյալներ, որ ՀՀ իրավապահ մարմինները հետևում են ինձ, ինտանիքիս անդամներին, լսում են նույնիսկ իմ անչափահաս երեխաների հեռախոսները։ Հիմա վստահաբար ասում եմ՝ թող հերքեն, ես էլ կներկայացնեմ ապացույցներ», - ասաց Վանեցյանը։
Նա նշեց, թե իր տան դիմաց տեղադրված է գաղտնի դիտակետ, որի միջոցով հետևում են, թե ով է մտնում և դուրս գալիս իր տնից։
«Հետո ընկնում են այդ մարդու հետևից, սկսում պարզաբանել, թե այդ մարդն ով է, ինչով է զբաղվում։ Նույն փակ դիտակետ կոչվածը տեղադրված է նաև «Հայրենիք» կուսակցության գրասենյակի մուտքի մոտ, իմ հետևից մշտապես շրջում էին արտաքին դիտարկում իրականացնող ծառայության տղաները։ Զավեշտն այն է, որ իմ հետևից արտաքին դիտում են դնում, ու մտածում են, որ ես դրա մասին չեմ իմանալու կամ չեմ նկատելու։ Ախր, համ էդ տղաներին եմ ճանաչում համ էդ մեքենաները գիտեմ, համ՝ աշխատանքի մեթոդները և միջոցները գիտեմ», - նշեց նա։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը