Հերթական «պառկածի» վերելքը

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ն երեկ տեղեկացրեց, որ փոխվարչապետ կնշանակվի Արմավիրի 28-ամյա մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Իրավիճակի ողբերգականությունը տեսանելի դարձնելու համար ներկայացնենք պատանյակի կենսագրությունը:
Մաթեւոսյանը ծնվել է Գյումրիում, 2009 թվականին ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը։ 2009-2012 թվականներին սովորել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի «Համաշխարհային գիտություններ» բաժնում։ 2012-2015 թվականներին սովորել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետի «Համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն» բաժնում։

2011-2012 թվականներին աշխատել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջում՝ որպես միջազգային ուսանողական բաժնի համակարգող։
2013-2014 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ որպես եվրոպական շուկայի պատասխանատու։
2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։
2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական։
2018 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ նշանակվել է Հայաստանի Արմավիրի մարզպետ:
Ինչպես տեսնում եք մինչեւ 2018-ի հեղափոխությունը Մաթեւոսյանը խորհրդականի եւ համակարգողի /որը մեծ հաշվով քարտուղարուհու գործառույթ է/ չի աշխատել, հանուն արդարության չէր էլ կարող լուրջ պաշտոններ զբաղեցնել, քանի որ մինչեւ հեղափոխությունը 25 տարեկան էր: Հարցի մյուս կողմն է՝ արդյոք այս պատերազմական ժամանակներում Հայաստանը հնման փոխվարչապետի կարիք ունի: Իհարկե, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, բանակում հանցանք գործած Պապիկյանը պաշտպանության նախարար, Փաշինյանի անգլերենի դասատու տիկին Մակունցն էլ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, այս շղթայում միգուցե սովորական եւ տրամաբանական նշանակում է, եթե հաշվի առնենք, որ մյուս կողմից՝ որ մի նորմալ մասնագետը կհամաձայնի այս իրավիճակում թրքահպատակ Փաշինյանից պաշտոն վերցնել: Այդուհանդերձ, կառավարության այսօրվա կազմում չնայած հատուկենտ, բայց կան հարուստ մասնագիտական փորձով պաշտոնյաներ, որոնք կարող էին նշանակվել այդ պաշտոնում: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո էլ շարունակվում է առաջնորդվել նեղ թիմային, եւ ոչ թե պետական շահերով եւ <<Պոլի փետ լինի, քայլած լինի>> գաղափարախոսությամբ:
Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նախկին սխալները պետք է հաշվի առնվեին ու բացառվեին թայֆայական մոտեցումները: Սակայն վարչապետ դառնալու հենց առաջին օրերից ստացանք շատ ավելի վատ պատկեր: Հիմա թայֆայական ու թիմային գործոնը ոչ թե գերակայում է պրոֆեսիանոլին, այլ գրեթե 100 տոկոսով գործ ունենք թիմայինի հետ: Պաշտոնի եկան համատեղ քայլածները, գոռացողները, գըմփ-գըմփ-հո՛ւ անողները, ասֆալտին պառկածները, փողոց փակածները, տնեցիները, բարեկամները, ծանոթները, ընկերները, սեփական վարասավիրները, դասատուները, քավորները, սրանց շներն ու կատուները՝ գիտելիքից ու փորձից զուրկ: Եվ այս բոլորի մոտ ընդհանուրն այն էր, որ նրանցից գրեթե բոլորը ունեին զրո պատկերացում պետական կառավարումից, ինչի հետեւանքն էլ Արցախի կորուստն էր: Հիմա, երբ սեղանին Հայաստանի խնդիրն է դրված, Փաշինյանը կրկնում է նույն սխալները:

Անի Սահակյան

դիտվել է 2827 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am