Փաստաթղթերը մերկացնում են ահաբեկիչներին զինող Ադրբեջանին. բուլղարացի լրագրողը պատժամիջոցներ է ակնկալում

Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի աղմկահարույց հրապարակման առնչությամբ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Գայտանջիևայի հետ: - Ադրբեջանի կողմից անօրինական կերպով զենք-զինամթերք տարածելու ,դրանք ահաբեկիչներին առաքելու վերաբերյալ կա՞ն այլ տեղեկություններ կամ փաստեր, որոնք Դուք դեռևս չեք տարածել, պատրաստվու՞մ եք դրանք որևէ հրապարակման միջոցով դարձնել հանրության սեփականությունը: - Ես ստուգել և հրապարակել եմ իմ հետաքննության մեջ այն բոլոր տեղեկությունները, որոնք ստացել էի Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունից: Ես ոչինչ և ոչ ոքի չեմ խնայել: Որպես պատերազմական լրագրող, ես իմ սեփական փորձից եմ սովորել, որ ամեն պատերազմի առաջին զոհը ճշմարտությունն է: Ես ոչինչ չեմ թաքցրել կամ պատրաստվում թաքցնել կամ էլ խեղաթյուրել որևէ փաստ՝ կապված ոչ միայն Ադրբեջանի (տվյալ հետաքննության մեջ), այլ նաև բոլոր այն մասնակիցների հետ, որոնք զենք-զինամթերք են մատակարարել ամբողջ աշխարհի ահաբեկիչներին: Սիրիայում ես իմ աչքի առջև բազմաթիվ մեռնող քաղաքացիականների տեսա, որոնք տուժել էին ահաբեկիչներին տրամադրված հենց այդ նույն հրթիռներից, և որոնք ինչպես պարզվեց, դիվանագիտական չվերթների միջոցով էին տարածվել: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Սա ոչ թե միայն փողերի համար իրականացվող կեղտոտ բիզնես է, այլև սա բիզնես է՝ ուղեկցվող երեխաների և անﬔղ մարդկանց մահով, և այն պետք է անմիջապես դադարեցվի: - Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի իշխանությունների կողմից նախաձեռնված այդ գործողությունները, որոնք ուղղված են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական գործողությունների իրականացումը խթանելու նպատակով անօրինական զենք-զինամթերքի տեղափոխման ու տարածմանը: - Երբ ստացա այդ փաստաթղթերը, ես ապշած էի: Ես չէի կարողանում հավատալ, որ դա հնարավոր է, որ մի պետական ընկերություն դիվանագիտական չվերթների քողի ներքո զենքի տեղափոխում իրականացնի, ըստ երևույթին Ադրբեջանի ԱԳ նախարարության աջակցությամբ: Այդ փաստաթղթերը Ադրբեջանին մերկացման են ողջ աշխարհով մեկ ռազմական հակամարտությունների խթանման համար զենքի միջազգային մատակարարման գործում: Այս սխեման, Ադրբեջանի իշխանություններին քաջատեղյակ լինելով, աշխատել է առնվազն 3 տարի, ինչն ահավոր և ապշեցնող է: Դա ոչ միայն տվյալ ընկերության կողմից իրականացվող գործունեություն է, այլև այդ գործում ակտիվ ներգրավվածություն ունեն հենց Ադրբեջանի իշխանությունները, որոնք, ինչպես փաստաթղթերն են բացահայտում, առնվազն 3 տարի իրականացրել են 350 դիվանագիտական չվերթ՝ դրանով քողարկելով զենքի միջազգային բեռնափոխադրումը: - Ի՞նչ եք կարծում, ինչպես պետք է համաշխարհային հանրությունն ու ԶԼՄ-ներն արձագանքեն այս փաստաթղթերին և փաստերին, որոնք հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների եռանդուն մասնակցությունը զենք- զինամթերքի տարածման մեջ: - Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, համաշխարհային ԶԼՄ-ին՝ դիմելու անհապաղ գործողությունների և հետաքննելու այդ փաստերը: Նրանք արդեն հեշտորեն ապացուցված են, և եթե հզոր ուժերն ազնիվ են և ցանկանում են պայքարել ահաբեկչության դեմ, նրանք պետք է դադարեցնեն զենքի մատակարարումը հենց այդ նույն ահաբեկիչներին, որոնց դեմ հավաստիացնում են, որ կպայքարեն: Ես խոսում եմ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի երեսպաշտության մասին. հենց նրանք են Ադրբեջանի դիվանագիտական չվերթների միջոցով մատակարարվող զենքի հիմնական օգտատերերը: - Իսկ ի՞նչ եք կարծում Ադրբեջանի այսպիսի անօրինական քաղաքականության դեմ պատժամիջոցների մասին, որոնք նպատակ կունենան կանխել հետագա նմանատիպ գործունեությունը: - ՄԱԿ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի այն բոլոր պետությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ահաբեկչությանն օժանդակելու գործում: Տխրեցնող է այն ճշմարտությունը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդաﬓերն էլ ներգրավված են ահաբեկչությանն աջակցելու գործում: Նրանք դա անվանում են օգնություն չափավոր ընդդիմությանը: Սիրիայում ընթացող պատերազմը ես լուսաբանում եմ սկսած նրա մեկնարկեց և 2014 թվականից ի վեր այնտեղ ոչ մի չափավոր ընդդիմություն դեմ տեսել: Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը չափավոր լինել, երբ այն ծանր զինված է և գլխատում է ժողովրդին:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am