Թուրքից թուրքը

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը որոշել էր ֆեյսբուքյան ասուլիս տալ եւ հավանաբար բառակույտի միջոցով ինչ-որ բաներ փոխանցեր հանրությանը, որպեսզի հետո՝ հերթական ցավոտ զիջումներն անելիս ունենա ալիբի՝ հայտարարելու, թե ինքն այդ մասին տեղեկացրել էր:
Պետության ղեկավարը, որն 2018-20թթ-ին ուներ հանրային վստահության մեծ պաշար, տապալեց արժանապատիվ խաղաղության օրակարգը՝ դիրքավորվելով որպես <<ոչմիթիզականության>> առաջամարտիկ, այդուհանդերձ հիմա համարձակություն չունի անկեղծորեն խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին, ուստի տուրք տվեց պոպուլիզմին եւ դեմագոգիային եւ հանդես եկավ ստերի շարանով, սակայն անկարող եղավ կեղծել մի բան՝ իր թրքամետությունն ու թուրքադրբեջանական շահերի պաշտպանի դիրքերից հանդես գալու գայթակղությունը:

Ի դեպ, ինքն իրեն ամենաժողովրդավար, ժողովրդավարության բաստիոն հորջորջող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանությունների բաժինը հանձնարարել էր փակել, որպեսզի հետագայում ստիպված չլինեն ջնջել հազարավոր հայհոյախառն մեկնաբանությունները: Փակել էին նաեւ մեր՝ հարկատուներիս փողերով աշխատող Հանրայինի յութուբյան էջի մեկնաբանությունների բաժինը:
Ինչեւէ, առանձնացրել ենք Փաշինյանի ամենաաղմկոտ հայտարարությունները, որոնք լավագույնս ընդգծում են այս մարդու անադեկվատությունը եւ ազդակ հանդիսանում, թե ինչ նոր աղետներ կարող է սա բերել հայ ժողովրդի եւ Հայաստանի գլխին:

Եւ ուրեմն, խոսելով նոյեմբերի 16-ին Սյունիքում ռազմական լայնամասշտաբ գործողությունների արդյունքում հայկական կողմի կրած կորուստների , մասնավորապես, 24 անհետ կորած զինծառայողների մասին, հայտարարեց «Չճշտված տեղեկությունների համաձայն, չնայած իմ կողմից չճշտված տեղեկություններ ասելն այդքան էլ ճիշտ չէ, եթե ես դա ասում եմ, այդպես մի քիչ դժվար է ասել, բայց եկեք պայմանական ասեմ՝ չճշտված, դնենք այդ վերնագրի ներքո։ Այդ զինծառայողները գերեվարվել են։ Չճշտված տեղեկությունների համաձայն՝ ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել։ Մի մասը, որ մենք մտածում էինք՝ զոհված են, իրականում գերեվարված են։ Չնայած հասկանում եմ, որ անտրամաբանական է, որ երկրի վարչապետն ասի՝ չճշտված տվյալների համաձայն»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ կա 6 հաստատված զոհ։
«Ունենք 24+8 գերեվարված, սակայն այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն, որովհետև կա հետևյալ տեղեկությունը, որ գերվարվածների մեջ կան վիրավորներ, որոնցից առնվազն մեկը թեթև վիրավոր չի եղել։ Այսինքն՝ գերեվարվել է մի իրավիճակում, վստահաբար, երբ ինքը չէր կարող դիմադրել։ Բնականաբար, մենք բոլորս նրանց վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,-եզրափակեց նա։
Հիմա հարց՝ եթե այդ տեղեկությունները չճշտված են, ապա ինչպես է վստահեցնում, որ ավելի մեծ թվով գերիներ ունենք, քան զոհեր, թե՞ փորձում է փափուկ բարձ դնել այդ տղաների ծնողների, հարազատների գլխի տակ:
Արցախը թուրքին նվիրած, հազարավոր զոհերի պատճառ դարձած պետության ղեկավարը հայտարարում է նաեւ ««Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածը եղել է այն, որ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ ա եղել դրա դեմ: Դա ինձ համար եղել է ամենամեծ հարվածը»: Փաստորեն, ծանր չի եղել, երբ երեք սերունդ է Հայաստանում ոչնչացել իր ապիկարության պատճառով, ծանր չէ, որ Արցախ է հանձնել, որ հազարավոր անտուն ու հաշմանդամ քաղաքացիներ ունի, որ Սյունիքին է այսօր զոհասեղանին ու զոհերն ու կորուստները շարունակվում են, ծանր չէ, որ Հայաստանի դրոշն իր կիրթ հարեւանները ոտատակ են տալիս, իսկ Հայաստանի սահմաններին ավելի քան մեկ տարի է դրանք փոխարինվել են ադրբեջանական ու թուրքական դրոշներով, ծանր է, էր, եր ՊԵԿ-ի մի աշխատակցի սենյակում այն գետնին ընկած էր:

«Մենք Ադրբեջանի մաս ճանաչող լինեինք՝ պատերազմ չէր սկսվի։ Ասում են՝ Ղարաբաղը տվեցին, Ղարաբաղը տալիս են։ Մենք այդ ամենն անեինք՝ պատերազմ չէր սկսվի, ի՞նչ կարիք կար պատերազմ անելու։ Ի դեպ, ես պատերազմի հենց առաջին օրը հայտարարեցի, որ՝ ժողովուրդ ջան, հենց այսօր էլ կարող եմ պատերազմը կանգնեցնել՝ պայմանով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մարզի կարգավիճակով մի բան պետք է լինի, այսինքն՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում միավորում է։ Էդ անողը լինեինք՝ պատերազմը չէր սկսի»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։

Սա մոռացել ամիսներ առաջվա իր հայտարարությունը, թե պատերազմն ավելի վաղ կանգնացնելու որոշման դեպքում իրեն դավաճան կասին: Պատերազմել ես, որ քեզ դավաճան չասեն, որ ոչ թե Ալիեւի ուզած 5+2 շրջանները հանձնես, այլ հանձնես ողջ Արցախը:
Հիմա որքան էլ վստահեցնի, թե Սյունիքում միջանցք չի լինելու, եւ եթե հող հանձնող լինեին, այսօր չէին կրակի, սակայն ակնհայտ է, որ Արցախի օրինակով հող է նախապատրաստում Սյունիքը հանձնելու, իսկ դրա առաջին քայլը Ադրբեջանը Սյունիքով Նախիջեւանին միացնող ճանապարհի հանձնումն է:
Ամենախոսուն դրվագներից էր նաեւ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձը <<Մեզ թուրք ու նման բաներ ասելով չեն կանգնեցնի, որովհետեւ նրանք, ովքեր այդ բառապաշարը մտցրել են մեր մտածողության մեջ, ուզում են, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ մնա մատաղացու գառի կարգավիճակում>>,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա պատմեց, որ երբ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում ասուլիս հրավիրելու մասին, մարդկանց արձագանքը հասկանալու համար գրառման մեկնաբանություններն էր սկսել կարդալ, եւ իրեն պարզապես ապշեցրել էր երիտասարդ մի կնոջ գրառումն ու նրա էջում տեղադրված նկարին կից գրառումը:
«Երբ հայտարարեցի ասուլիսի մասին, մի պահ մտա, տեսնեմ՝ ինչ մեկնաբանություններ կան: Երիտասարդ մի կին գրել էր՝ մեզ պետք չեն դատարակ խոսակցություններ, մեզ պետք է խաղաղություն, որը մենք չունենք: Նրա պրոֆիլի նկարում հարսանեկան նկարն էր, cover photo-ն՝ իր եւ իր երեխայի նկարն էր, իսկ հարսանեկան նկարի տակ գրառում էր՝ «թուրքն իմ թշնամին է»: Ես ապշեցի՝ ենթագիտակցային մեր ամբողջ պռոբլեմատիկան այստեղ ամբողջապես արտահայտված էր: Սրանով բոլոր հարցերի պատասխանը տրված ա: Երբ խոսում էի թշնամանքը կառավարելու մասին, ասում էին՝ թուրքը մեր թշնամին ա՞, թե չէ, բայց էսօր՝ մի քննարկման ժամանակ, խորհրդականս ասաց՝ այդ հարցադրումը մեր իրականության ամենամեծ խնդիրն ա, որովհետեւ եթե որեւէ մեկն ուզում ա այլընտրանքային միտք արտահայտել, կա մի շատ հուսալի գործիք՝ ասելը, որ դու թուրք ես, ծառայում ես թուրքին, եւ ինչ-որ մեկը մեզ կառավարում ա այդ նախադասությամբ: Մենք հազարամյակի ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք մատաղացու գառի կարգավիճակում, որը չի կարողանում ինքն իր կարգավիճակը հաղթահարի, որովհետեւ իրեն վերադարձնում են մատաղացուի տեղն ու ասում են՝ դու թուրք ես»,- ասաց Փաշինյանը: Թվում է, թե ամեն ինչ ասված է, խոսքերն ավելորդ են եւ այս մարդը այլեւս չի թաքցնում իր էությունը, սակայն մի փոքրիկ հիշեցում՝ մեկ տարի է խաղաղության դարաշրջանից է խոսում, բարիդրացիության կոչեր անում, եւ ի՞նչ, դրանից փոխվում է մեր դարավոր հարեւանների էությունը, միգուցե, նրանք ավելի ագրեսիվ ու եռանդուն են դարձել հայատյացության հարցում եւ շարունակում են կոտորածն արդեն Հայաստանի տարածքում:

Անի Սահակյան

դիտվել է 4624 անգամ
Լրահոս
Թե Կտրիճ անունն այդքան դուրդ եկել է, անունդ դնենք Կտրիճ Նիկոլ Ես հրապարակելու եմ այդ հայտնի փաստաթուղթը․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Ինչ արժեն Աննա Վարդապետյանին որպես նվեր փոխանցված սուրերը Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Ասլանյան Հյուրանոցում տղամարդուց կես միլիոն դրամ են հափշտակել, նրանց հայտնաբերել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Մոսկվայում ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերն է գրանցվել Ապամոնտաժե´ք Սևակի արձանը. Արայիկ Մանուկյան ԵԽ կազմակերպությունը 1 Level ահազանգ է հնչեցրել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով Դպրոցում 14-ամյա տղաները վիճաբանել, հարվածել են միմյանց․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման մասին Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Դուստրը 76-ամյա հորը, ով ունի հենաշարժողական խնդիրներ, դուրս է հանել տնից․ 5 օր է՝ գիշերում է դրսում Ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն. Civilnet Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ կտեղափոխվի, օրը հայտնի է «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ տուժած կա Ես հենց դա կարդացի՝ հունից դուրս եկա․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) #ՀԻՄԱ․ Ե՞րբ ես հրաժարականիդ դիմումը գրում․ Վեհափառի հարցը Նիկոլին (video) #ՀԻՄԱ․«Նիկոլի վզից բռնել ու դուրս են շպրտել Հայ Առաքելական եկեղեցուց»․ Արթուր Համբարձումյան (video) 1 միլիոն 200 հազար հայ պետք է վերադառնա Ադրբեջան․ չհամարձակվե՛ք կեղծել փաստերը․ Ղևոնդյան (video) Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am