Շոգը սպառնում է նաև բերքին. խնդիրը բոլոր մարզերի կտրվածքով է

Հայաստանում եղանակային բարձր ջերմաստիճանն իր բացասական ազդեցությունը կթողնի բերքի վրա այն առումով, որ հողում եղած խոնավությունն արագ կգոլորշիանա, իսկ բույսի նորմալ կենսունակությունը և զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու լրացուցիչ ոռոգում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճանի (+30-ից բարձրի) դեպքում բույսերի աճը կանգ է առնում, ինչը նշանակում է, որ բույսն աճում է օրվա միայն այն ժամերին, երբ ջերմաստիճանը +30-ից ցածր է. դա ազդեցություն կունենա բերքի վրա: «Անջրդի տարածքներում, որտեղ տեղումներ չեն եղել և ջերմաստիճանը բարձր է, կունենա իր բացասական ազդեցությունը, ինչպես օրինակ՝ ցորենի հատիկի խոշորության, այնպես էլ հատիկի ձևավորման վրա: Չեմ կարող ասել, որ երաշտ է սպասվում, քանի որ դրա ձևակերպումն այլ է, բայց ամեն դեպքում ունենք լուրջ խնդիր բոլոր տարածաշրջաններում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հիդրոմետից ստացված տեղեկանքի համաձայն, լավն այն է, որ հուլիսի 6-ից Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում սպասվում են անձրևներ, իսկ մյուս մարզերում էլ ջերմաստիճանի իջեցում: Փոխնախարարը նշեց, որ այցելել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի մոտ մեկ տասնյակից ավելի համայնքներ, դաշտերում ուսումնասիրություններ կատարել և այս պահին սպասում են, որ տեղումներ լինեն, քանի որ դրանք հիմնականում անջրդի տարածքներ են և տեղումների շնորհիվ որոշակի առումով հնարավոր կլինի բերքը փրկել: «Իսկ ընդհանուր առմամբ պայմանավորվածություն ունենք, որ բերքահավաքից առաջ մեկ անգամ ևս ուսումնասիրություն անենք, որպեսզի կարողանանք վնասները գնահատել: Հնարավոր է մեր բնությունն օգնի այդ հարցը կարգավորել: Հարկավոր է մի քանի օր համբերել՝ հասկանալու համար, թե վերջնական ինչ է կատարվում»,- ասաց գյուղնախարարի տեղակալը: ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանը բարձր է նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Իսկ հուլիսի 6-ին, 8-9-ը հատկապես հյուսիսային շրջաններում, 10-ին Սյունիքում և Արցախում, 7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am