Հաց և միս առաքելու համար՝սանիտարական անձնագրեր ունեցող մեքենաներ, այլապես կտուգանվեն

ՀԺ-ն գրում է. «Եթե սեպտեմբերի 1-ից հե­տո հաց և միս առաքող տնտեսավարողները դա չիրականացնեն մասնագիտաց­ված ավտոմեքենաներով, որոնք ունեն սանիտարական անձնագիր, կենթարկ­վեն վարչական տույժի:   ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգու­թյան պետական ծառայության իրավաբանական վարչության պետ Արմեն Հակոբյանը մեր զրույ­ցում պարզաբանեց, որ տուգանքի չափը կազմում է 100-300 հազար դրամ: Իսկ տվյալ անձնագիրը ձեռք բերելու համար նախատես­ված ժամկետում տնտեսվարողն իրավունք չի ունենա առաքում իրականացնել:   ««Սննդամթերքի անվտանգու­թյան մասին» օրենքով սահման­ված է, որ սննդամթերքի փոխադրու­մը պետք է իրականացվի տվյալ ոլորտի օրենսդրությամբ սահման­ված պահանջներին համապա­տասխանող փոխադրամիջոցնե­րով: Սա ինտերակտիվ նորմ է, որը տարածվում է սննդամթերք տեղա­փոխող բոլոր տնտեսավարող սուբ­յեկտների վրա: Որպեսզի այս նորմը կատարվի, օրենքը ևս մի պահանջ է դրել, որ տեղափոխող փոխադրա­միջոցների համար տրվում է սանի­տարական անձնագիր: Մենք ար­դեն սահմանել ենք տրամադրման կարգը, կա նաև ժամանակացույցը. ըստ ոլորտների երբվանից սկ­սած պետք է փոխադրամիջոցները սանիտարական անձնագրեր ունենան»,- ասաց վարչության պետը: Նա վստահեցնում է, թե պետու­թյունը հայացքը չի ուղղել միայն սննդամթերքի տեղափոխման խնդրին՝ անտեսելով այդ նույն սննդամ­թերքի արտադրման պայմանները:   Հայտնի է, որ օրինակ հացաբուլկե­ղենը շատ դեպքերում արտադրվում է կասկածելի պայմաններում՝ հա­մապատասխան բժշկական հե­տազոտություններ չանցած անձանց կողմից: «Շեշտը ամեն ինչի վրա է դրվում: Խնդրով զբաղվում ենք բոլոր առումներով: Կոնկրետ մեր քննարկման առարկան վերա­բերում է սանիտարական անձնագ­րին, որը տրվում է սննդամթերք տե­ղափոխող տրանսպորտային մի­ջոցներին: Մենք ունենք ստուգման գործիք, դիտարկման գործիք, վե­րահսկողության տարբեր գործիք­ներ ունենք, որոնց միջոցով վերահս­կում ենք մեր տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը»,- ասաց ՍԱՊԾ պաշտոնյան:   Արմեն Հակոբյանի տվյալներով՝ Հայաստանում գործում է հաց արտադրող մոտ 700 կազմակերպու­թյուն: Թե դրանցից քանիսն է հա­մապատասխանում ներկայիս օրենսդրական պահանջներին, նա տեղեկություն չուներ»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am