Կարևորը մեղքը բանակի, նախկինների ու ռուսների վրա բարդելն է․ Փաշինյանը գերազանցեց ինքն իրեն

 


Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսը, որի ընթացքում նա իբր թե պատասխանեց լրացամիջոցների ու ՀԿ-ների հարցերին՝ խայտառակություն էր թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով։ Մարդ, որ ժամանակին գլուխ էր գովում, թե մի քանի ժամանոց ասուլիսով կարող է համեմատվել անգամ ՌԴ նախագահ Պուտինի մի քանի հարյուր հարցանոց ասուլիսի հետ, այսօր թաքնվելով ֆեյսբուքյան լայվի անվան տակ, ֆբ-ով հեռարձակում էր նախապես տեսագրված ու մոնտաժված զրույցը։ Երբեմնի գլխավոր խմբագրի ասուլիսին ներկա էր ընդամենը մեկ երիտասարդ լրագրող, որն ընդամենը ընթերցում էր նախապես ընտրված ու ֆիլտրված հարցերը և ասուլիսի ողջ ընթացքում այդպես էլ համարձակություն չունեցավ ասելու․ <<Պարո՛ն վարչապետ, ես Ձեզ այլ բան հարցրեցի, Դուք այլ բանի մասին խոսեցիք, Ձեզ ուղղված հարցին չպատասխանեցեիք>>։ Հայաստանի ղեկավարի պաշտոնունմ գտնվող անձի համարձակությունը չէր հերիքել դեմ առ դեմ շփվել մի քանի լրագրողի հետ, նայելով նրանց աչքերին փոխանցել ասելիքը։ Փակված էր ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների տիրույթը, մարդիկ վերաբերմունք արտահայտելու հնարավորություն անգամ չունեին։
Հայաստանի որևէ ղեկավար, երբևէ այս ձևաչափով չէր շփվել հանրության հետ, սա ինքնախայտառակման բարձրագույն մակարդակ էր։
Սակայն անգամ այս սցենարական խիստ պլանով կազմակերպված թատերականացված ասուլիսի ընթացքում Փաշինյանը մեկը մյուսից ավելի քանդակող ստեր ու ինքն իրեն հերքող հայտարարություններ արեց։
Օրինակ՝ Փաշինյանը հայտարարեց, թե նախկինում երբեք Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կոնտակ չի եղել։ Սա բացարձակ սուտ է, որովհետև կոնկատկտ եղել է նաև նախկինում, ավելին եղել են նաև հանդիպումներ, որոնց մասին անգամ պաշտոնական հայտարարություններ են արվել։ Մարդը չի տիարպետում իրավիճակին և դեմքի շատ լուրջ արտահայտությամբ ստում է։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն և մեր խնդիրն է, բոլոր միջազգային կապերը գործի դնելով, կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մեծ հաշվով, վերջին 15 տարում Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Նա վարում է ագրեսիվ քաղաքանություն, 44-օրյա պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել։ Մենք Ադրբեջանի ագրեսիվությունը պետք է օգտագործենք իր դեմ», - նշել է նա՝ ավելացնելով, թե Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների։
Եթե Ադրբեջանի ագրեսիվության մեջ ոչինչ չէր փոխվել, հատկապես ինչից էին այդպես ոգևորվել Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը, որ իշխանության գալուց անմիջապես հետո հայտարարեցին իրենց <<կիրթ>> հարևանի հետ խաղաղսիրությամբ ապրելու մասին։ Ի վերջո ինչի՞ց էին դրական ազդակներ ստացել, չնվազող ագրեսիվությունի՞ց ու հայատյացությունի՞ց։

Փաշինյանը նաև անդրադարձավ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին․

ՀԱՊԿ-ը, ըստ նրա Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ ու հարթակ է։
Միաժամանակ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի ու Ադրբեջանի հետ թուրքական աշխարհի հռչակագիր են ստորագրել ու սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու ինքը Ռուսաստանի հետ գործընկերությունն անգնահատելի է համարում:

«Չափազանց բարձր եմ գնահատում Ռուսաստանի դերը ՀՀ անվտանգության ապահովման գործում, ուզում եմ ընդգծել, որ չափազանց բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում, նաև, պիտի արձանագրենք, որ, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը Ադրբեջանի թշնամին չէ. Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկիր է Ադրբեջանի համար ու սա է պատճառը, որ Ռուսաստանը չի փորձում ուժային գործողություններով ինչ-որ լուծումներ գտնել»,- նշել է նա։
Ռազմավարական գործընկերության և միջպետական պայմանավորվածությունների մասին Փաշինյանի այս մակրադակի պատկերացումները, մեղմ ասած, շատ վտանգավոր են։ Ռուսաստանը թշնամի չէ նաև Թուրքիայի համար, ավելին նրանք գործընկեր պետություններ են։ Սակայն ռուսական բանակն այսօր ապահավում է Հայաստան-Թուրքիա սահմանի պաշտպանությունը և ունի պայմանագրային պարտավորություն ՝ սահմանի խախտման դեպքում կիրառել ուժային միջամտություն։ Հետևաբար, ուժային գործողությունների դիմելու մասին խոսելու փոխարեն, Փաշինյանը ճիշտ կաներ, եթե խոսեր հայ-ռուսական միջպետական պայմանավորվածությունների մասին։ Իսկ ինչ վերաբերում է ուժային գործողություններին, ապա Փաշինյանը պարտավոր է նախ և առաջ բացատրություն տալ, թե ինչու է մեր բանակն այն աստիճանի ոչնչացվել, որ թշնամին անգամ առանց կրակելու՝ ոտքով մտնում և գրավում է մեր ինքնիշխան տարածքը։ Եթե դու, որպես պետություն քո տարածքը չես պաշտպանում, որևէ ռազմավարական գործընկեր քո փոխարեն դա չի անի։
Մենք այսօր անգամ կառուցված առաջնագիծ չունենք, անցած մեկ տարվա ընթացքում փոխվել է շփման բնագիծը, սակայն նոր բնագծի կառուցման ինժեներական աշխատանքներ չեն իրականացվել ։ Այս հարցին ի պատասխանը, Փաշինյանը <<կրուտիտ>> է անում, թե բանակը քաղաքականացված էր, թե իր իշխանությունը աննախադեպ քանակի ասֆալտ է փռել, թե Սյունիքում Տաթևի ճանապարհն է կառուցել։ «Քաղաքականությամբ զբաղվող բանակն ինչի՞ պետք է իր գործով զբաղվեր: Բա երբ մարդիկ բանակին հրավիրում էի, որ գան ոչ թե սահմանով զբաղվեն, այլ կառավարությունով զբաղվեն, բա սահմանով ո՞վ էր զբաղվելու իրենց կարծիքով: 2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2021-ի ապրիլի վերջ կոչեր էին անում, որ բանակը վերցնի իշխանությունը: Բանակը մի մեծ տոկոսով զբաղված էր քաղաքականությամբ՝ քաղաքական հանդիպումներ, քաղաքական ինտրիգներ, ելույթներ, կոչեր, որն ի վերջո պսակվեց ԳՇ-ի այդ խայտառակ հայտարարությամբ: Բա դա հետեւանք չէր ունենալո՞ւ անվտանգային»,-ասել է նա:Ներողություն, բայց դա ի՞նչ կապ ունեն դիրքեր կառուցելու հետ։ Ի վերջո, եթե բանակի քաղաքականցաված լինելը չի խանգարում որ մի քանի հազար ոստիկաններով ապահովեն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, վստահաբար չէր խանգարի նաև առաջնագծի կառուցմանը։ Բայց կարևորը մեղքը բանակի, նախկինների ու ռուսների վրա բարդելն է։ 

Հայկ Դավթյան

դիտվել է 4247 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am