Պայմանագրային զինծառայողը դասակի հրամանատարին դրդել է վատնել զորամասի դիզվառելիքը

ՀՀ ՊՆ Ն զորամասի զինծառայողները մարտական դիրքի անձնակազմին հատկացված դիզվառելիքից զգալի չափը վատնել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել, նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է Գորիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Քրեական գործը դատավոր Դավիթ Սարգսյանի վարույթում է: Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Գարիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով N զորամասի դասակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2017 թվականի մարտին իրեն վստահված մարտական դիրքի անձնակազմի համար նախատեսված 280լ. դիզելային վառելիքից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն դիրքում մարտական հերթապահության նշանակված, պայմանագրային զինծառայող Արման Ստեփանյանի դրդչությամբ կատարել է զգալի չափի` 41 հազ ՀՀ դրամ ընդհանուր արժողության 140լ. դիզելային վառելիքի վատնում, որն անձնական օգտագործման նպատակով հանձնել է Արման Ստեփանյանին: Արման Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի պայմանագրային զինծառայող դրդել է կոչումով լեյտենանտ Գարիկ Ավետիսյանին մարտական դիրքի անձնակազմի համար նախատեսված 280լ. դիզելային վառելիքից, պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարել զգալի չափի` 41 հազ. ՀՀ դրամ ընդհանուր արժողության 140լ. դիզելային վառելիքի վատնում: Գարիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Արման Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am