Տուրիստական ավտոբուսը բախվել է արգելապատնեշին եւ հրդեհվել. Մահացել է 46 ուղեւոր
Ստամբուլից դեպի Հյուսիսային Մակեդոնիա մեկնող տուրիստական ավտոբուսը Բուլղարիայի տարածքում բախվել է մայրուղու արգելապատնեշին եւ հրդեհվել։
Թուրքական Haber–ի փոխանցմամբ՝ միջադեպի պատճառով մահացել է ավտոբուսում գտնվող 46 ուղեւոր, որոնցից 12–ը երեխաներ։
