Որքա՞ն է կազմում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերը. iravaban.net

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով սահմանվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող անձանց, հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի, պարգևատրման, դրամական օգնության կազմակերպման և վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներն են` 1) պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին, պատասխանատվությանը համապատասխանող հիմնական աշխատավարձի ապահովումը. 2) պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը. 3) պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության ապահովումը. 4) հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովումը. 5) համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը. 6) ծառայության ընթացքում պետական ծառայողների ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանումը. 7) ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից կախված` պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության խտրականության բացառումը: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ  օրենքի համաձայն ամենաբարձր աշխատավարձը ստանում են հետևյալ պետական պաշտոնները զբաղեցնող անձինք՝ 1․ ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,320,000 ՀՀ դրամ։ 2․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,188,000 ՀՀ դրամ։ 3․ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,188,000 ՀՀ դրամ։ 4․ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,056,000 ՀՀ դրամ։ 5․ ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է  1,023,000 ՀՀ դրամ։ 6․ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 1,023,000 ՀՀ դրամ։ 7․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։ 8․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։ 9․ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։ 10․ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու դեպքում աշխատավարձը կազմում է 990,000 ՀՀ դրամ։

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am