Միջանցքի հարցը ստանալու է ռազմական լուծում՝ Արարատ Միրզոյանը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի սուտը

 

«Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։
ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ նախկինում տրված գնահատականը, թե Թուրքիայից դրական ազդակներ կան, վերաբերում է երկխոսության վերաբացմանը, որը շարունակում է մնալ խրթին։

Ստացվում է, որ մինչ այժմ դրական ազդակներ ասելով Նիկոլ Փաշինյանն ընդամենը ոգևորություն է ապրել այն մտքից, որ Էրդողանը դեմ չէ երկխոսել Հայաստանի հետ։
Նիկոլ Փաշինյանն հավանաբար չգիտի, որ եթե մենք ի սկզբանե հրաժարված լինեինք Արցախի հարցում հայկական շահն առաջ տանելու սկզբունիքից, ինչպես նաև մոռանայինք Հայ դատի մասին, ապա Թուրքիայի հետ երկխոսությունը վաղուց կայացած փաստ կլիներ։ Ժամանակին Սերժ Սարգսյանը փորձ արեց առանց նախապայմանների երկխոսություն սկսել։ Անգամ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավիթօղլուն 2009 թվականին ստորագրեցին ցյուրիխյան հայտնի արձանագրությունները՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին»։ Դրանք սակայն մնացին թղթի վրա և ի վերջո 2018 թվականի մարտին՝ այսինքն՝ մինչև հեղափոխությունը չեղարկվեցին, որովհետև Թուրքիան որևէ քայլ չարեց իրական հարաբերություններ սկսելու ուղղությամբ։
Դրական ազդակների մասին հուզիչ հայտարարություններ անելուց առաջ՝ Նիկոլ Փաշինյանն անգամ չի էլ փորձել, թե ինչ պայմաններով և պահանջներով է Թուրքիան պատրաստվում երկխոսել Հայաստանի հետ։
Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տևական ժամանակ համառորեն հերքում էին միջանցք տրամադրելու մասին բոլոր տեսակի հայտարարությունները՝ պնդելով, թե միջանցքի հարց չի քննարկվում, քննարկվում է ճանապարհների և կոմունիկացիաների ապաշրջափակման հարց։
Ահավասիկ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին Ազատություն ռադիոկայանի եթերում այն ժամանակ դեռ փոխվարչապետ, այսօր արդեն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է․ «Միջանցքի հարց չի քննարկվում, քննարկվում է ճանապարհների ապաշրջափակման հարցը, որպեսզի գործող ենթակառուցվածքները բացվեն թե՛ մեր կողմից, թե՛ հարևանների կողմից: ՀՀ սուվերեն տարածքով ցանկացած անցում ենթադրելու է տրանզիտ, դա իրականությունն է։ Թե ինչից ենք վախենում կամ ով ինչ է ասում, դա այլ հարց է»,- ասել է Պապիկյանը։
Հիմա պարզվում է, որ Թուրքիան Հայաստանից պահանջում է միջանցք, ոչ թե տրանզիտ ճանապարհ։ Հանուն արդարության պետք է ասել, որ և՛ Անկարայից և՛ Բաքվից անցած մեկ տարվա ընթացքում Զանգեզուրի միջանցքի մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչել ամենաբարձր մակարդակով։ Այդ մասին խոսել է և՛ Էրդողանը, և՛ Ալիևը։ Փաշինյանն ու իր թիմն էլ փորձում էին իրենց ոճով բառախաղ անել, թե խոսքը տրանզիտ ճանապարհի մասին է ընդամենը, չնայած կասկածից դուրս է, որ աշխատանքային քննարկումների ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմը առաջ է տարել միջանցքի տարբերակը։ Մնացած բոլոր տարբերակները նրանց համար ընդունելի չեն, ինչի մասին վկայում է նաև նոյեմբերի 16-ին Սյունիքիից ու Վայոց Ձորից թշնամու նախաձեռնած լայնածավալ հարձակումը։ Նոյեմբերի 16-ի մեկօրա պատերազմը կասեցվեց ռուսական կողմի միջնորդությամբ, սակայն սահմանազատման գործընթացն սկսելուց առաջ ռազմական գործողությունները կարող են սկսվել։ Թշնամին փորձելու է ստանալ իր ուզած միջանցքը ռազմական ճանապարհով։
Ի դեպ, նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին առաջիկա օրերեին զերծ մնալ Հայաստան մեկնելուց։ Նման հայտարրություն արվել էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 10750 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am