«Flyone Armenia» ավիաընկերությունը թռիչքների թույլտվություն է ստացել

FLYONE ARMENIA-ն հայտնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ին և 15-ին ընկերությունը ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի նույնականացման ծածկագրերը, որոնք թույլ են տալիս իրականացնել վաճառքի, սպասարկման գործընթացներ` անվտանգ, հարմարավետ միջազգային օդային փոխադրումների համար՝ ICAO-ի և IATA-ի սահմանած ստանդարտներին համապատասխան:

«Ուրախ ենք, որ ICAO-ի և IATA-ի ծածկագրերի ձեռքբերմամբ էլ ավելի ենք մոտենում մեր նպատակին՝ օր առաջ Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար անվտանգ, հասանելի ու որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորությանը։ Կարծում եմ, որ շուտով մեր ուղևորները կկարողանան օգտվել FLYONE ARMENIA-ի ծառայությունների և սպասարկման բարձր որակի ստանդարտներից»,-ասել է ընկերության տնօրեն Միրչա Մալեկան:

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:

Ավիաընկերությունը առաջիկայում կսկսի տոմսերի վաճառքն ու ծրագրում է թռիչքներ իրականացնել Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից:

Չվացուցակների և ուղղությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունները շուտով հասանելի կլինեն www.flyone.am կայքում կամ Google Play-ում, կամ App Store-ում` հասանելի բջջային հավելվածի միջոցով։

FLYONE ARMENIA-ն հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերությունը ստացել է AOC վկայական 27.10.21-ին, նրան տրվել է երկնիշ IATA 3F կոդ և ICAO FIE երեք նիշանի կոդը: Այն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են` Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Փարիզը, Քութայիսը, Կրասնոդարը, Ստամբուլը և Թել-Ավիվը:
FLYONE-ը գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից մեկն է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև 2018, 2019 և 2020 թվականներին FLYONE-ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:

դիտվել է 528 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am