Ինչո՞ւ են ՍԴ անդամները ցանկանում օրենքով ամրագրել ցույցերին մասնակցելու իրենց իրավունքը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը կառավարության առաջիկա նիստի քննարկման է առաջարկել փոփոխություններ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում: Այդ փոփոխությունների հիմնական բովանդակությունն այն է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք են ձեռք բերում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամները: Սահմանադրական դատարանի անդամների՝ հավաքներին մասնակցելու սահմանափակումների վերացումը, իհարկե, չափազանց կարևոր դրույթ է, և դա հենց այն էր, ինչը չէր բավականացնում Հայաստանը աշխարհին՝ ամենաժողովրդավարական երկրների շարքում հայտնվելու համար: Օրենսդրական այս փոփոխությունից հետո, թերևս, մեր ՍԴ անդամներն արդեն «արխային» դուրս կգան փողոց և իրենց պահանջներն ու դժգոհությունները կհայտնեն, ինչի իրավունքից նրանք զրկված են եղել մինչև հիմա: Սա լրջագույն ձեռքբերում է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Համենայնդեպս, այսպիսի տպավորություն կարելի է ստանալ փոփոխությունների նախագծին կցված հիմնավորումներից: Նախագիծը մշակած ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատուները գրում են. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գլխում բավականին ծավալուն անդրադարձ կատարվեց հավաքների ազատության իրավունքին: Հավաքների ազատության պաշտպանությունը առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար` հանդիսանալով քաղաքացիական հասարակության կայացման, հասարակության անդամի կողմից հանրության շրջանում իր կարծիքն ազատորեն արտահայտելու, հանրային կարծիքի ձևավորման գործընթացին մասնակցելու և ժողովրդաիշխանության իրականացման անհրաժեշտ նախապայման, հասարակության, նրա առանձին շերտերի ու խավերի և իշխանության միջև երկխոսության գործուն միջոց: Այս իրավունքի կարեւորությունը ընդգծվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից...»: Առաջարկվող այս փոփոխությունից կարելի է նաեւ մոտավոր պատկերացում կազմել, թե որքան հեղափոխական ազդեցություն են ունենալու Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, քանի որ օրինագծի մշակումը թելադրված է ՀՀ Սահմանադրության «բարեփոխումներով»: Բերված օրինագծի կարեւորությունը ընդգծվում է նաև նրանով, որ այն կառավարության նիստի օրակարգում է հայտնվել Սահմանադրության օրվան ընդառաջ: Մնում է հուսալ, որ հանրահավաքի դուրս եկած ՍԴ անդամների դեմ ջրցաններ չեն կիրառի, քաղաքացիական հագուստներով ու դեղերի տակ գտնվող ոստիկանները նրանց քացու տակ չեն առնի, ու նրանց քաղմասներ չեն տանի մի քանի օրով, ինչպես լինում է հանրահավաքների ու երթերի մասնակցող սովորական մահկանացուների դեպքում մեր՝ այլևս աշխարհի ամենաժողովրդավարական երկրում»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am