Թուրքը կանգ չի առնելու, քանի դեռ իր դեմն առնող չկա, քանի դեռ իր օծած ապիկարների թիմին Երևանում դիմում են «պարոնով» ու թույլ տալիս անցնել ԱԺ շեմը. Աննա Աբրահամյան

Երբ գրում եք «Թշնամու թիրախում են հատկապես Տավուշը, Գեղարքունիքը, Վայոց Ձորն ու Սյունիքը», չեք տեսնո՞ւմ, որ չափազանց լավատես եք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:

«Ինչու է կարևոր իրերն անվանել իրենց անունով

Երբ գրում եք «Թշնամու թիրախում են հատկապես Տավուշը, Գեղարքունիքը, Վայոց Ձորն ու Սյունիքը», չեք տեսնու՞մ, որ չափազանց լավատես եք:

2018–ին հանգիստ գրում էին «Թշնամու թիրախում Արցախն է, տանք պրծնենք»: Ինչպես տեսաք` «չպրծաք»:
Երբ գրում եք «թշնամու թիրախում ՀԱՏԿԱՊԵՍ (հետաքրքիր է այս բառի կիրառումը, չէ՞) Տավուշը, Գեղարքունիքը, Վայոց Ձորն ու Սյունիքն է», ավտոմատ վերարտադրում եք թուրքի թելադրած օրակարգով ու խորամանկ լեզվամտածողությամբ ողջ ազգին արդեն 4 տարի թյուրիմացության ու կործանման տանող ՔՊ–ականների թեզը, զի վասնզի շարքային քաղաքացին, կոտրված պատերազմից առաջացած ահավոր մթնոլորտից (անգամ եթե թվացյալ անտարբերության մեջ է), ավտոմատ եզրակացության է գալիս, որ «սրանք էլ որ տանք, կպրծնենք»:

Լավ հիշեք. մեր առջև թուրքն է, նենգ, ցեղասպան թուրքը, ում ԹԻՐԱԽՈՒՄ ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ: Ո՛չ թե զուտ Մուշն ու Սասունն, Արդահանն ու Կարսը, Էրզրումն ու Ադանան, իսկ հետո Նախիջևանն ու Արցախը, ապա` Գեղարքունիքն ու Սյունիքը, այլ ՈՈՈՈՈՈՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որը կուլ տալուց հետո, իր ողջ պետապարատով լծվելու է սփյուռքահայության ոչնչացման գործին` հային վերածելով մեռնող ազգի, ինչպես այսօր ասորիներն ու արամեացիներն ու խալդերն են:

Թուրքը կանգ չի առնելու, քանի դեռ իր դեմն առնող չկա, քանի դեռ իր օծած ապիկարների թիմին Երևանում դիմում են «պարոնով» ու թույլ տալիս անցնել ԱԺ շեմը, բարձրանալ ամբիոն ու ամեն Աստծո օր պղծել ամեն ինչ հայկական` թիրախում պահելով ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ:

Հ.Գ. Ինձ մի ուղարկեք քաոս ու ապատեղեկատվություն տարածող էակների լայվեր/նյութեր, որպես լուրջ աշխարհաքաղաքական վերլուծություններ: Նրանք ծառայում են իրենց տերերի օրակարգին ու իրենց տեղեկություն տվող տերերին` աթոռին պահելով թրքամետ խունտային ու շարունակաբար թիրախում պահելով արցախցի նախագահներին և մեղադրանքի մատը տնկելով բացառապես Ռուսաստանի ուղղությամբ: Նրանք ոչ Իրանից են տեղյակ, ոչ Թուրքիայից, ոչ էլ Իսրայելից այնպիսի խորությամբ, որ կարողանային օբյեկտիվ վերլուծություն տրամադրել: Վերջինս նրանց նպատակը չէ: Նրանց նպատակը քաոս տարածելն է: Երբե՛ք չեք տեսնի ԼՏՊ–ի հասցեին մի բառ ասեն, չեք տեսնի երբեք արևմտյան եսապաշտական արհամարհանքը դատապարտեն: Չեք տեսնի նրանց ցույցերում: Չեք տեսնի Կապիտուլյանտի հրաժարական ոչ միայն պահանջելիս, այլ կոնկրետ գործողություններ անելիս այնպես, որ եթիմը շանսատակ լինի: Ու էդպես, մի եթիմ ոչնչացնելու անընդունակ տարօրինակ կերպարները վնգստում են ՌԴ–ի ուղղությամբ այնպես, կարծես ՌԴ–ն հենց լսեց` վախից տակն է անելու, քարտեզից չքվի: Ցավալի է, սակայն պատերազմը երբ գալիս է, մենակ չի գալիս, հետն էլ ցնորային մասշտաբի ապատեղեկատվության հոսքեր է բերում, որովհետև մի փոքրիկ կտոր Հայաստանն աշխարհաքաղաքական մեեեեծ բազարի առանցքն է դարձել ու ինչ շունուշանգյալ ասես, որ այս կամ այն երկրի ֆիշկայի դեր չի վերցնում իր վրա` հանուն սեփական մորթու: Ցավալի է, որ էս հալի ենք, բայց էս ա: Ու էլ ինձ ոչ մի նման նյութ մի ուղարկեք: Ձեզ հետաքրքիր ե՞ն այդ նյութերը, խնդիր չկա, դիտեք, կարդացեք, տարածեք, սակայն ազատեք ինձ «սրա մասին ինչ կասես»–ից: Ես «սրաների» շուրջ չեմ կառուցում վերլուծություններս, այլ նյութերի` բազմալեզու աղբյուրներից: Լավ օր ձեզ բոլորիդ»:

դիտվել է 7069 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am