Անբարոյականի վերջին հանգրվանը. խոստովանական ցուցմունք դավաճանության մասին

Նիկոլ Փաշինյանը, որ «կրուտիտի» մեծ վարպետ է եւ ցանկացած իրավիճակ կարող է այնպես պտտել, որ ինքը միշտ ջրից չոր դուրս գա, հայտնվել է դժվարին իրավիճակում: Նախ, որ արդեն այնքան է ստել, այնքան է խճճվել իր հյուսած ստի սարդոստայնում, որ ամեն վայրկյան կարող է հակասել իր նախորդ խոսքին ու հայտնվել իր իսկ ստեղծած թակարում, երկրորդ՝ կան մարդիկ, որ տեղում իր երեսին են նետում իր ստերն ու «կրուտիտները»: Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ այդպիսի մի անհարմար իրավիճակում նրան դրեցին Պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը:

Մամիջանյանը հիշեցրեց երեկ ԱԺ-ում իշխանական պատգամավորների հնչեցված «մտքի գոհարները»՝ «անվտանգության բարձիկները իրենք պիտի ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ», «անհրաժշետության դեպքում նոր դաշնակից կգտնենք», «ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը»:

«Այս հակառուսական հիստերիան երեկ այս դահլիճում զեղում էին Ձեր թիմի անդամները: Ես ուզում էի հարցնել՝ սա Ձեր հրահա՞նգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը՝ չնայած, բոլորս գիտենք, որ ձեր ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում է մեսենջերներով ու առանց ձեր համաձայնության ուր մնաց ելույթ ունենան Ռուսաստանի դեմ, նույնիսկ, արտաշնչելը միշտ չի, որ անում է», - դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց պատգամավորը:
Փաշինյանն էլ հայտարարեց՝ Հայաստանում հակառուսական հիստերիա, եթե նույնսիսկ, կա, դրա հեղինակը իշխանությունը չէ:
«Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության, առավել ևս, սուբյեկտիվ մեկնաբանության կարիք չունեն: Մենք ասել ենք՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է ու ՀԱՊԿ-ը այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք», - ասաց նա:
Մամիջանյանը բերանին եկավ՝ ինչպես ստացվեց, որ Հայաստանը այդքան ուշ կամ ընդհանրապես, մինչև հիմա դիմե՞լ է ՀԱՊԿ-ին:
«Ռուսերեն իմացող չկա՞ր, թուղթ չունեի՞ք, ապա անցավ բուն հարցին՝ «Դուք մի քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է, իսկ կես տարի առաջ էլի դուք ասել էիք՝ «դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու»: Ուրեմն՝ պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, հենց այսպես է լինում ու լավ է, որ արդարադատության ձեր նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև Ձեր ապագան հաստատ այնտեղ է անցնելու», - ասաց Մամիջանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ անակնկալի եկավ, կարկամեց ամբիոնի մոտ, հետո ասաց՝ վատ լուր ունի պատգամավորի համար. ինքը ՀՀ չորս քրեակատարողական հիմնարկում եղել է ու իրեն վատ չի զգացել :
«Սև լճի հետ կապված…», - մինչ կխոսեր Փաշինյանը, «Պատիվ ունեմ»-ը լքեց դահլիճը: «Մարդիկ կան, որոնց շատ հեշտ է ՔԿՀ-ներով վախեցնել, տեսաք, ՔԿՀ անունը տվեցի, ամբողջ խմբակցությունով փախան: Որևէ բառ, տերմին օգտագործելուց առաջ մտածեք՝ այդ բառը ձեզ նայելով ասեն՝ ձեզ հետ ինչ է կատարվելու, տեսանք՝ ինչ է կատարվում», - ասաց Փաշինյանը՝ ըստ էության խույս տալով իրեն ուղղված մեղադրանքներին: Սրանով էր թերեւս պայմանավորված, որ կոնկրետ հարց չտվեց նաեւ Աննա Մկրտչյանը: Պատգամավորը խնդրեց-հորդորեց Փաշինյանին պարզապես գնալ այն միջանցքի ուղղությամբ, որը տվել է թուրքին: Ասաց՝ Նիկոլ Փաշինյանը մեզ հասցրել է այն վիճակին, որ ՀՀ սահմաններին, մեր պետական դրոշից բացի, կարող եք գտնել ցանկացած պետության դրոշ: «Քիչ առաջ այս դահլիճում կրկին առաջնահերթությունների հստակեցում տեղի ունեցավ։ Փաստորեն խնդիրը ոչ թե մեր գերիներին ժամ առաջ վերադարձնելն է, այլ ուղղակի հետաքննելը՝ տեսնելու համար՝ ով ինչ պայմաններում է գերի ընկել։ Երբ մտածում եմ հարցնել, թե ինչու՞ և ինչպե՞ս է այս ամեն ինչն անում, հասկանում եմ, որ հերթական հայեցողական պատասխանն եմ լսելու»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորը պահանջ-խնդրանքով դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Դրա համար երևի պահանջ՝ հանգիստ թողնելու Հայաստանի Հանրապետությունը և պահանջ՝ չկատարելու էն թշնամիների հանձնարարականները, որոնք ուզում են մասնատել ՀՀ-ն։ Երևի թե նաև պահանջ-խնդրանք՝ գնալ այն միջանցքի ուղղությամբ, որը խոստացել է տրվել ՀՀ-ի քաղաքացիների շահերի հաշվին», – հայտարարեց Աննա Մկրտչյանը։
Հենց այս լեզվով է պետք խոսել հայրենիքը թուրքին հանձնած, ցեղասպանության դուռ բացած անձնավորության հետ, նրան պետք չէ արտահայտվելու հնարավորություն տալ, քանզի ինչպես նշեցինք՝ «կրուտիտի» մեծ վարպետ է:

Անի Սահակյան

դիտվել է 4622 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am