Սյունիքում՝ ինչպես Արցախում. Փաշինյանը հողերն ու տղերքին հանձնում է ծածկադմփոցով

Սյունիքում Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն, ինչ արեց մեկ տարի առաջ Արցախում եւ որի հետեւանքով կորցրեցինք Արցախի 80 տոկոսը, ունեցանք հազարավոր զոհեր, ընչազուրկներ, հարյուրավոր անհետ կորածներ, հազարավոր խեղված ճակատագրեր:
Սյունիքում մեկօրյա ռազմական գործողությունների պատճառների եւ հետեւանքների մասին այդպես էլ հստակ բացատրություններ ու պարզաբանումներ չեն տրվում, բառի բուն իմաստով տեղեկատվական բարդակ է: Թեժ գործողությունների պահին Փաշինյանի ընտանեկան թերթը տեղեկացրեց տասը զոհի մասին, հետո այլ աղբյուրները 30 մասին էին նշում, դիջեյ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այլ՝ 17 թվի մասին էր խոսում, մեկ ուրիշն այլ բան ասում,Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի մասին հոգնակիով հայտարարում, որ զոհեր ունենք, մեկ օր անց պաշտոնական հաղորդագրությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է ընդամենը մեկ զոհի եւ 24 անհետ կորածների մասին, որոնք ըստ ամենայնի ողջերի թվին չեն պատկանում կամ լավագույն դեպում՝ գերի են:
Այսինքն ճիշտ այնպես, ինչպես 44-օրյա պատերազմին, երբ այս իշխանությունները համառորեն թաքցնում էին իրականությունը թե մարդկային, թե տարածքային կորուստների մասով, իսկ զուգահեռ իրականությունում Արցախում ամեն վայրկյանի ընթացքում մեր տասնյակ տղաներ էին զոհվում, մինչեւ որ Սպայկայի սառնարանները չէին բավականացնում աճյունները տեղափոխելու համար, ամիսներ անց տեսանք, թե ինչ անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունք է այս իշխանությունը ցուցաբերել նահատակների մասունքների նկատմամբ, պարկերի մեջ, կեղտոտ սենյակի գետնին գցած պարկերի ահասարսուռ պատկերը թերեւս այս իշխանության իրական դեմքը տեսանելի դարձրեց հանրությանը:

Իշխանությունը իր ցեղասպանության վիճակագրությունն այնքան գաղտնի պահեց, մինչեւ Եռաբլուրի բազմապատկված պատկերը հասկանալի դարձրեց կատարվածի մասշտաբները: Մինչ օրս էլ զոհերի իրական թվեր չեն հայտնում, իշխանության համար արցախյան պատերազմի նահատակները 50 պլուս-մինուս տրամաբանությամբ են հաշվում, իսկ իրականում պարզ էր, որ իշխանությունն այնքան թաքցրեց իրական պատկերը, զոհերի եւ անհետ կորածների ծնողները այնքան գնացին Արցախ ու ետ եկան՝ իրենց զավակների փնտրտուքներով, որ մեծ հաշվով պարպվեց այն ահռելի ցասումը, որը կար պատերազմից անմիջապես հետո:
Հիմա թերեւս սրանով է պայմանավորված, որ 5, 10 զոհի մասին հայտնելով մեծ շոկ չի առաջանում հասարակության մոտ, այս ժողովուրդն այնպիսի դաժան օրեր է ապրել անցած տարի, որ թերեւս իմունիտետ է ձեռք բերել, սակայն սրանով հանդերձ Փաշինյանն ու իր իշխանությունը հասկանում են, որ իրենց դիրքերն այնքան խարխուլ են, փոքրիկ կայծը կարող է մեծ հրդեհի վերածել՝ սրբել-տանելով այս իշխանությանը: Դրա համար էլ զբաղված են իրականությունը կեղծելով, նրանց հույսը ժամանակն է, անհետ կորածների ծնողներին կկարողանան այնպես լռեցնել, ինչպես արեցին արցախյան պատերազմի հազարավոր զոհերի ծնողների 90 տոկոսին, Նիկոլ Փաշինյանը նրանց կներկայացնի իբրեւ անհետ կորածներ՝ հույս տալով, որ մի օր իրենց երեխաները կգտնվեն:
Այնպես որ պետք է հիմք ընդունել ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը, քանզի կյանքը ցույց տվեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այդ տեղեկատվությունը մեկին մեկ իրականություն դարձավ, իսկ Սյունիքում տեղի ունեցածի մասին կան տեղեկություններ, որ հիսունից ավել զոհ ունենք, զգալի դիրքային կորուստներ: Մի կարեւոր նկատառում, Նիկոլ Փաշինյանն ու իր դավաճաները որքան էլ փորձում են

Սյունիքի դեպքերը եւս գցել նախկինների գրպանը, մասնավվորապես քոչարյանանդոների շուրթերով հայտարարում են, թե Քոչարյանն ու Հայաստան դաշինքն են հավանաբար խնդրել Ալիեւին կրակ բացել, որ հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջեն, սակայն հասկանում են, որ իրենց այդ կուտը էլ ոչ մեկ չի ուտում, դրա համար էլ թաքցնում են մեկօրյա պատերազմի իրական պատկերն ու պատճառները:

Անի Սահակյան

դիտվել է 2817 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am