Պատկերացրեք, հանկարծ զենք ներմուծվի դատարանի շենք. ՓՊ նախկին նախագահ. 1in.am

«Առաջին լրատվական»-ը ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանից հետաքրքրվել է այս օրերին փաստաբաններին առնչվող կարևոր խնդրի՝ դատարաններում փաստաբաններին խուզարկելու մասին: Սահակյանը նշել է, որ ինքը փաստաբանների կողմնակիցն է, փաստաբանին չի կարելի խուզարկել: «Զննության ենթարկել կարելի է, խուզարկել՝ ոչ մի դեպքում: Այստեղ որոշակի խնդիր եմ տեսնում, որը պետք է լուծվեր փոխադարձ հարգանքի շրջանակներում: Բայց այդպես չեղավ: Ամեն դեպքւոմ, երբ արդեն մտնում են պայուսակի մեջ, ապա դա արդեն խուզարկություն է»,- ասել է Սահակյանը: Նրա խոսքով՝ խնդիրը մեկ լուծում ունի. թող դատարանները բարի լինեն ապահովեն զննության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք տեղադրված են վերաքննիչ դատարանում և այլ կառույցներում, որը թույլ է տալիս առանց պայուսակը բացելու տեսնել պարունակությունը: Սահակյանի խոսքով՝ այս խնդիրը հենց հիմա ի հայտ եկավ, քանի որ «Սասնա ծռերի» գործը օրդինար գործ չէ: «Սա ոչ գողության, ոչ էլ խուլիգանության գործ չէ: Սա քրեական գործ է, որը պայմանավորված է նրանով, որ եղել է զինված հարձակում: Երբ խոսքը զենքի մասին է, իշխանությունը նույնպես պետք է մտածի, որ չի բացառվում զենքի ներմուծում լինի դեպի դատարանի դահլիճ: Սա է պատճառը: Պատկերացրեք, հանկարծ զենք ներմուծվի դատարանի շենք: Այդ դեպքո՞ւմ ինչ կասեք դուք: Չե՞ք հարցնի՝ ինչո՞ւ չստուգեցին, ինչպե՞ս եղավ, որ զենքը ներմուծվեց դատարանի շենք»,- նկատեց Սահակյանը: Բայց զենքը դատարան պետք է ներմուծվի փաստաբանի՞ միջոցով՝ հետաքրքրվեցինք: «Ամեն դեպքում օբյեկտիվ պատճառներ կան զննության համար: Բայց, ինչպես արդեն նշեցի, բանը խուզարկության չպետք է հասնի»,- եզրափակել է ՓՊ նախկին նախագահը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am