Դավիթ Բաբայանը՝ Ստամբուլ-Բաքու չվերթի օդանավի կողմից Արցախի օդային տարածքը հատելու լուրերի մասին

Արցախի Հանրապետության օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ. չի բացառվում, որ Արցախի օդային տարածքով անցած լինեն նաև Թուրքիայից իրականացվող չվերթներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով քաղաքագետ Գագիկ Համբարյանի ուսումնասիրությամբ սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե Flightradar24.com կայքի տվյալներով հունիսի 12-ին Ստամբուլից Բաքու թռչող Turkish Airlines ընկերության Airbus A321-231 օդանավն անցել է Արցախի օդային տարածքով: «Չի բացառվում, որ դա ապատեղեկատվություն լինի: Բայց ասեմ, որ Արցախի օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ: Եվ չի բացառվում, որ Ստամբուլից ևս ինչ-որ չվերթներ լինեն: Օրինակ, Երևանից Լիբանան,  Փարիզ, Երևանից Գերմանիա, Ավստրիա և այլն,  բոլոր չվերթները իրականացվում են Թուրքիայի տարածքով: Ես կարծում եմ, որ մենք չպետք է սա շահարկենք: Ի վերջո, եթե նույնիսկ Արցախի տարածքով Ստամբուլից Բաքու չվերթ է տեղի ունեցել, մենք Ադրբեջանը չենք, որ ահաբեկչական գործողություններով զբաղվենք: Դա Ադրբեջանի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, «Ալ Քաիդա»-ի ոճն է: Եթե նույնիսկ տեսականորեն նման չվերթ տեղի ունենա, մեզ համար դա խնդիր չէ: Սա ցույց է տալիս, որ Արցախը նորմալ, քաղաքակիրթ երկիր է»,- ասաց Դավիթ Բաբայանը: Դիտարկմանը, թե Բաքուն այլ երկրների ավիաընկերություններին կոչ է անում շրջանցել Արցախի օդային տարածքը, քանի որ այն վտանգավոր է, Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ դրանք կեղծ և շինծու կոչեր են: «Եթե թուրքական ինքնաթիռը իսկապես հատել է Արցախի օդային տարածքը, դա խոսում է հենց այն մասին, որ դրանք կեղծ կոչեր են: Իրենք մեկ բան ասում են, սակայն այլ բան են անում: Եթե վտանգավոր է Արցախի օդային տարածքը, ինչի՞ համար են իրենք այդ տարածքով չվերթ իրականացնում»,- նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը: Նա հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և դատապարտի Ադրբեջանի քաղաքական ղեկավարության մակարդակով հնչող սպառնալիքները Ստեփանակերտի օդանավակայանից չվերթ իրականացնող օդանավերը խոցելու մասին:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am