Իմ հերն անիծեցին, բայց ես շարունակելու եմ

Օֆշորային հայտնի սկանդալի արդյունքում ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պատրաստվում է Հայաստանում նոր բիզնես ծրագրեր իրականացնել: Գործարարը մի քանի բիզնես պրոյեկտ է մշակել, բայց առայժմ մեկն է ներկայացրել է Կառավարությանը եւ սպասում է պատասխանի: <<Այսօր ինձ զանգել եւ ասել են, որ մի քանի օրից վերջնական պատասխան կտան, ամեն դեպքում ինձ տեղեկացրել են, որ ես առավել մանրամասն գրեմ ծրագիրը>>,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ խոսքը բամբակի մշակման ծրագրի մասին է, որը, ըստ էության, արժանացել է նախնական համաձայնության: Ըստ այդմ՝ Հայրապետյանը մտադիր է Արմավիրի մարզում 200 հա բամբակի մշակության աշխատանքներ սկսել, այնուհետև ծավալները ընդլայնել: Այդպիսով, ըստ Հայրապետյանի, Հայաստանում մշակված բամբակով և դրանից ստացված հումքով հնարավոր կլինի արագորեն զարգացնել թեթև արդյունաբերությունը և զարկ տալ տեղական արտադրանքի զարգացմանը: Հայրապետյանը հպանցիկ խոսեց նաեւ իր երկրորդ նախագծի մասին, որը իր խոսքով սահմանային գյուղերի զարգացման, աշխատատեղ ստեղծելուն է ուղղված լինելու: <<Հայաստանի սահմանամերձ գյուղերը մոտավորապես 500-ն են, դրանց համար ցանկանում եմ յուրաքանչյուր գյուղում 30-50 աշխատատեղ ստեղծել շատ չնչին գումարներով: Մեր ժողովուրդը Հայաստանից չեն գնա: Սահմանամերձ գյուղի բնակչության մեծ մասը, դուք գիտեք, որ չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել, ամբողջ տարին գյուղը կրակահերթերի տակ է եւ այլն, նույն կերպ չեն կարողանում անասնաբուծությամբ զբաղվել եւ ըստ այդ ծրագրի տան մեջ նստած կարող են հաց աշխատել, հաց վաստակել>>,-ասաց Հայրապետյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ աշխատատեղերի մասին է խոսքը.<Երբ ստանամ այդ ծրագրիս պատասխանը, կխոսեմ ավելի մանրամասն>>: Հիշեցնենք, որ 2009 թվականին Փայլակ Հայրապետյանն իր ամբողջ ունեցվածքը գրավադրել էր բանկում, որպեսզի դրա հիման վրա Աֆրիկայից ադամանդի հումք ներկրվեր Հայաստան և այստեղ մշակվեր, աշխատատեղեր բացվեին, սակայն գործարարն այդ ճանապարհին հայտնվեց սնանկ կարգավիճակում: Բանկի տրամադրած գումարները հայտնվել էին օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան անձանց անուններով բացված հաշվեհամարներին: Շրջանառվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ Կճոյանի անունները: Ունեզրկված գործարարը տեղեկացրեց, որ ինքը ֆինանսական սուղ միջոցներ ունի եւ նոր ծրագրերը պատրաստվում է կյանքի կոչել վարկային ծրագրերով՝ ակնկալելով կառավարության աջակցությունը.<<Ինձ սննկացրեցին, իմ հերն անիծեցին, ամբողջ ունեցվածքս վերցրեց նախկին վարչապետը, ես էլ փող չունեմ: Ես հիմա պարտավոր եմ նոր ծրագրեր ներկայացնել, քանի որ այդ մարդիկ հայ պետության համար ոչնչություն են, իսկ հայ պետությունը իմ ծնողների երազած պետությունն է, մեր ժողովրդի երազած պետությունը եւ մենք՝ բոլորս պետք է ոտքի հանենք ու զարգացնենք այն>>: Փաստորեն, Փայլակ Հայրապետյանը չի մտահոգվո՞ւմ, որ նոր ծրագրերը նախորդի ճակատագրին կարժանան եւ վստահում է Կարեն Կարապետյանին, մեր հարցին ի պատասխան վերջինս ասաց.<<Ես Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու առաջին օրը հայտարարեցի՝ ինչպես Ելցինը գտավ Պուտինին, այնպես էլ Սերժ Սարգսյանը գտավ Կարեն Կարապետյանին, ով հնարավոր է մեր երկիրը տանի զարգացման եւ դարձնի ժողովրդի համար պիտանի երկիր>>: Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am