Խորամանկ լուծում վարչապետից

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց եւ քվեարկության դրվեց Սեւանա լճից հավելյալ 100 մլն խմ ջրառ իրականացնելու նախագիծը: Զարմանալի է, բայց խորհրդարանական երեք խմբակցությունները, բացառությամբ Ելք-ի կողմ քվեարկեցին աղմկոտ եւ վտանգավոր նախագծին։ Առաջարկվում է 2017 թվականին Սեւանա լճից օրենքով սահմանված 170 մլն․ խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն լրացուցիչ ջուր բաց թողնել: Որպես հիմնավորում՝ կառավարությունը ներկայացնում է ոռոգման ջրի սակավությունը, ինչպես նաեւ լրացուցիչ ջրի բացթողնման արդյունքում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների մոտ առաջանալու են լրացուցիչ գումարներ, որոնք ենթակա են վճարման կառավարության արտաբյուջետային հաշվին: Խոսքը Սեւան-Հրազդան կասկադի մասին է, որը ՀԷՑ-ի սեփականությունն է, որն էլ իր հերթին պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը, ինչից կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը վտանգելով ազգային հարստություններից մեկը որոշել է հարստացնել ռուսական ընկերությանը։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը պարտադրված է կողմ քվեարկել: Ըստ Վարդան Բոստանջյանի, ամբողջ նախագիծը հակասահմանադրական է. «Լրացուցիչ վճարներ են: ՀՀ օրենսդրությունում կան հարկեր, տուրքեր, լրացուցիչ վճարներ հասկացություն գոյություն չունի: Տնտեսվարող սուբյեկտների երկու անուն է նշված՝ Էլեկտրացանցերի եւ միջազգային կորպորացիայի անունն է նշված, ասում են՝ ինչ ունեք- չունեք, կտաք մեզ, բացի լրացուցիչ գումարներից կարող է պատահի տունն էլ պահած փող ունեն, էդ էլ կարող է ուզեն, հասկանո՞ւմ եք: Սեփականության իրավունքը ՀՀ-ում պաշտպանված է, ինչպե՞ս կարելի է մի հասարակ օրենքով, այն էլ սխալ օրենքով նման բաներ անեն»: Վարդան Բոստանջյանը նախագծից մեջբերում արեց, որ լրացուցիչ գումարները տեղափոխվում են արտաբյուջետային ֆոնդ․«Ինչո՞ւ պետբյուջե չի մտնում, արտաբյուջետային ֆոնդերը ծածկված են, թափանցիկությունից զուրկ, որտեղ կոռուպցիոն ռիսկեր գոյություն ունեն. «Մի խոսքով, այո, մեր գյուղացիներին օգնելու համար արեք կողմ քվեարկենք, չնայած էնքան էլ արժանի չի կողմ քվեարկելու, չեմ ուզում էլ ավել-պակաս խոսամ»: ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելիս խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ լիճը այս տարիներին 4 մետր բարձրացել է եւ առաջիկայում եւս 15 տարի կա՝ ծրագրով նախատեսվածն իրականացնելու եւ եւս 2 մետրով բարձրացնելու Սեւանը: Աղվան Վարդանյանի համար անհասկանալի է, թե ինչու են բնապահպանները SOS հնչեցնում եւ ասում, որ «կատաստրոֆա է»: Ըստ նրա, տարրական տրամաբանությունը հուշում է, որ ոչ մի կատաստրոֆա չկա, առաջին անգամ չի, որ ջրառ են իրականացնում Սեւանից, էլի արել են, կատաստրոֆիկ որեւէ բան չի պատահել. «Բնական է, բնապահպանները իրենց գործն են անում, սա իրենց հարցն է: Բայց մյուս կողմից էլ ամեն օր տեսնում ենք գյուղացիների՝ ճանապարհը փակելու փորձեր, սակավաջուր տարի է եւ դա լուրջ խնդիր է»: Աղվան Վարդանյանն ասաց, որ սա կոալիցիոն կառավարություն է, ուստի իրենք եւս պետք է կողմ քվեարկեն, թեեւ առաջարկեց, որ մայր օրենքը, որը 15 տարի առաջ են ընդունել, վերանայեն: «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ 130 հազար գյուղացիների հարցը կարելի էր լուծել այլ եղանակով, այս նախագիծը թող չներկայացվի, թե արվում է միայն գյուղացիների համար: Զեյնալյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու այս օրենքին, որովհետեւ հակասահմանադրական է: Զեյնալյանը կոչ արեց պատգամավորներին իրենց աջակցել՝ այս օրենքի հետ կապված Սահմանադրական դատարան դիմելու հարցում: Օրենքը դրվեց քվեարկության եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց 75 կողմ, 3 դեմ ձայներով: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանին հաջողվեց խորամանկ քայլով առաջ տանել բիզնես մի նախագիծ՝ նժարի մի ծայրում դնելով գյուղացիների հարցը։ Անի Սահակյան

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am