Մոսկվային շանտաժի ենթարկելով ոչնչի հասնել հնարավոր չէ. «Այլընտրանքային» դաշնակից էլ ունե՞ք, ո՞վ է

Այսօր, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել հայկական դիրքերը՝ արևելյան սահմանագոտու ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ ադրբեջանական կողմի գործողությունները որակելով հերթական սադրանք։

Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար կտեղեկացնի։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ: ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: «Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածավալ ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է 4 վիրավորի մասին տեղեկությունը, զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է: «Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։ Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին»,- հայտարարել է ՊՆ-ն։

Նշենք, որ 10 զոհի, 6 վիրավորի, 6 զինվորի գերեվարվելու ու 2 հայկական դիրքի կորստի մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը։

ՀՀ ԱԽ քարտուղարը հարցազրույց է տվել, որից հայտնի է դառնում, որ ՀՀ-ն դիմել է Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997-ի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով:
Ժամը 13։00-ի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել և փորձել են սրել իրադրությունն հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության ամբողջ երկայնքով, «Լուրեր»-ի եթերում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այս պահին շարունակվում են մարտական գործողություններ ընթանալ. Պաշտպանության նախարարությունը քայլեր է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու նպատակով», - ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ։ «Նրանք փորձել են օգտագործել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերը։ Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակում», - ասաց Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու։ «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն օգնություն կտրամադրի և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու», - ասաց ԱԽ քարտուղարը:

«Եթե հնարավոր չլինի այս ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա ակնկալում ենք Հայաստանին տրամադրել բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել», - ասաց Գրիգորյանը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, թե հավելյալ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ակտիվացնեն ՀԱՊԿ պայմանագրի շրջանակում նախատեսված այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս որևէ անդամ երկրի տարածքային ամբողջականության որևէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկել։

Ինչ է նշանակում՝ «նրանք փորձել են օգտագործել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի զինված ուժերը»... Իսկ ինչու էին կես տարի ադրբեջանական ստորաբաժանումները ՀՀ տարածքում:

Հայաստանի իշխանությունը կես տարի չի պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը, հիմա ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունն է պաշտպանելու:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Առաջին ալիքի» եթերում հայտարարեց, թե եթե չկարողանան ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ դիմելու միջազգային այլ գործընկերների, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծվի։ «Մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, առաջնային գործարկել դրանք», - ասաց Արմեն Գրիգորյանը։ Նա ընդգծեց, որ եթե հնարավոր չլինի այս ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա «ակնկալում ենք Հայաստանին տրամադրել բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»:
Հետաքրքի՞ր է՝ ո՞ւմ եք դիմելու... Ո՞ր երկիրը, ու ի՞նչ մեխանիզմներով է պաշտանելու ՀՀ սուվերեն տարածքը: Ու այս դիմումով՝ Ռուսաստանի համբերությունն եք ստուգում:

Թե ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նման մտքի գիգանտի խորհրդին եք հետևելու: Ահա, թե նա ինչ է ասել. «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ի լռելյայն պահվածքի ներքո, որը, կներեք համարձակությանս համար, որոշ դեպքերում հիշեցնում է նաև ինչ-որ տեղ պայմանավորվածություն, անթույլատրելի է: ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք միշտ ունեցել ենք ու այսօր էլ ունենք այլընտրանքի հնարավորություն ու, եթե մեր գործընկերները չկատարեն իրենց պարտավորությունները ու պարտականությունները, ոչ թե մենք խնդրենք իրենց, այլ իրենք պարտավոր են կատարել իրենց պարտականությունները, ապա ես, որպես ԱԺ պատգամավոր, ում շատ-շատերը համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, հնարավորության դեպքում կբարձրացնեմ ՀԱՊԿ-ի շրջանակում մեր հետագա գործունեության նպատակահարմարության հարցը», ասել է Աղազարյանը:

Փաստորեն, դաշնակից ունենալու հարցում էլ Փաշինյանի իշխանությունը «այլընտրանքային» տարբերակ ունի: Գուցե ասե՞ք՝ ով է այդ «այլընտրանքը»...

Ռուսաստանին շանտաժի ենթարկելով ոչնչի հասնել հնարավոր չէ: Եթե Փաշինյանի իշխանությունն այսքանը երեքուկես տարում չի հասկացել, ուրեմն, նպատակաուղղված լարվածության են Հայաստանին մղում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8554 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am