Ով ինչքան է հանձնել

Նիկոլ Փաշինյանի որոշումով և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, որ այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա օգոստոսի 2-ին՝ Նիկոլ Փաշինյանին մատուցած մի շարք ծառայությունների շնորհիվ, գլխավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ տված ցուցմունքի համար:

Նրան այդ պաշտոնում փոխարինել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որը բանակի հետ ունի այնքան կապ, որքան թուրքը խոզի մսի, Պապիկյանը ծառայության ընթացքում դանակահարել է վերադասին եւ դատվել դրա համար:
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին անցկացված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ այդ փոփոխության պատճառը սահմանային իրավիճակն է, Հայաստանի արևելյան սահմանի տեղամասերից մեկում ադրբեջանական զորքի Հայաստանի սահման ներխուժման փաստը: Այդպիսով, պաշտոնական Երևանը փաստորեն ընդունում է, որ տեղի է ունեցել ներխուժում, թեև Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այդ մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչու՞ է պատասխանատվության ենթարկվում պաշտպանության նախարարը: Նա դառնում է քավության նոխա՞զ, թե՞ Արշակ Կարապետյանն իսկապես թերացել է և դրա հետևանքը եղել է Հայաստանի սահմանի նկատմամբ հերթական ոտնձգությունը: Ակնհայտ է՝ ոչ մեկը, ոչ մյուսը, Կարապետյանի պաշտոնանկությունը պետք է դիտարկել ավելի մեծ շղթայում, մասնավորապես, այն համատեքստում, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը հաճախակի ԱԱԾ տնօրեն փոխում: Պատերազմից առաջ եւ հետո, ինչպես հիշում եք մի քանի տնօրեն փոխեց, ովքեր որոշակի եւ առանցքային ինֆորմացիա էին կրում ինչ-որ փուլում, Փաշինյանն արագ ազատվում էր նրանցից: Հիմա պաշտպանության նախարարներին փոխում է գրեթե նույն սկզբունքով, հերթով նշանակում է, նրանց միջոցով Արցախից ու Հայաստանից ինչ-որ բան հանձնում, ապա նրանց վարձատրում իրենց հակապետական գործունեության համար, պաշտոնանկ անում, որ մեղմի հանրային ցասումը, ապա նորի հետ է հակապետական ծրագիրը շարունակում: Գալով իշխանության՝ Փաշինյանը նախարար նշանակեց Դավիթ Տոնոյանին, որը հանձնեց Արցախի 80 տոկոսը, ապա դառնալով պատերազմի եւ պարտության քավության նոխազ հեռացվեց Փաշինյանի կողմից: Ու որպեսզի իրեն խելոք պահի եւ մտքով չանցնի խոսել այն հրահանգներից, որոնք կատարել է, Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել բյուջեից յուրացում անելու եւ անորակ զենք գնելու վերաբերյալ, նա այժմ կալանավորված է: Պատերազմից հետո Տոնոյանին փոխարինեց Վաղարշակ Հարությունյանը:
Մամուլը բազմիցս գրեց, որ Հարությունյան անշեղորեն կատարում էր ռուս գործընկերների բոլոր պահանջները եթե անգամ դրանք չէին խաչվում ՀՀ պետական շահին: Նրա թեթեւ ձեռամբ է ստորագրվել Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու հուշագիրը, նրա պաշտոնավարման շրջանում է, որ ադրբեջանցիները ներխուժեցին Սեւ լճի տարածք ու մինչ օրս չեն հեռանում՝ իրենց տիրապետության տակ վերցնելով հայկական լճի ավելի քան 30 տոկոսը, նույն կերպ առաջ են եկել Գեղարքունիքում: Թերեւս սրանով էլ ավարտվեց Վաղրշակ Հարությունյանի առաքելությունը եւ նախարար նշանակվեց Արշակ Կարապետյանը, մարդ, որի բարոյական եւ մասնագիտական նկարագիրը հաշվի առնելով պետք է հնարավորինս հեռու պահեին բանակից: Ինչեւէ նրա պաշտոնավարման երեք ամիսներն էլ նշանավովեցին նրանով, որ Գորիս-Կապան ճանապարհն ամբողջությամբ հանձնվեց թուրքին, այնտեղ մաքսակետեր են տեղադրվել, իսկ երեկ էլ Ջերմուկի հատվածից մոտ երկու կիլոմետրի չափով թշնամին խորացավ դեպի հայկական դիրքեր: Ինչպես ասում են՝ Մավրն իր գործն արեց, նա պետք է հեռանա: Հենց այս սկզբունքով են գործել Փաշինյանի Պաշտպանության նախարարները:
Ինչ վերաբերում է Պապիկյանի նշանակմանը, ապա ավելորդ է խոսել կադրային այն խայտառակության մասին, որն իրականացնում է Փաշինյանը: Եթե իր պես կիսագրագետը վարչապետի պաշտոնին է, եթե Մակունի պես դիվանագիտական գործից կիլոմետրերով հեռու անձնավորությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, ճամբարափոխության վարպետը Գգերմանիայում ՀՀ դեսպան, իս իրավաբանը առողջապահության նախարար, ապա Պապիկյանն էլ պետք է դառնար պաշտպանության նախարար, քանզի Փաշինյանի ղեկավարած բառդակը լիակատար չէր լինի: Փոխարենը բանակի նախկին եւ ներկա գեներալները թող հանգիստ նստեն իրենց տաք անկյուններում, հանկարծ չշշկռեն հայրենիք հանձնողին ասել, որ աչքիդ վերեւը հոնք կա, միգուցե իրենց վերագրված քրեական գործերն ավելի հաստափոր դառնան , քանզի հայրենիքից առավել այս մարդկանց համար կա անձնական շահ:

Անի Սահակյան

դիտվել է 2534 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am