Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում. Սպասո՞ւմ եք ռազմագերիների կացնահարմանը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 4-ին տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:  Նիստին ամբաստանյալներից ներկայացվել էին միայն Սասունիկ Կիրակոսյանը եւ Հովհաննես Պողոսյանը: Մյուսները նախորդ նիստին հեռացվել են նիստերի դահլիճից ոտքի չկանգնելու պատճառով: Դատարանը որոշեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան ներգրավել հանրային պաշտպան Արկադի Գեւորգյանին: Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը փորձեց հայտարարություն անել, սակայն դատավորը թույլ չտվեց՝ նշելով, որ որպես պաշտպան դեռեւս ներգրավված չի։ Փաստաբանը հեռացավ դատական նիստերի դահլիճից, դատավորն էլ ասաց, որ կարող է այլեւս չմասնակցել։ Դատավորը կարգադրեց ուղեկցող գումարտակի աշխատակիցներին դատական նիստերի դահլիճ բերել Գալուստ Գրիգորյանին և նրան ներկայացրեց հանրային պաշտպան Արկադի Գևորգյանին: Դատավորը նշեց, որի նախորդ պաշտպանը գտնվում է ամենամյա արձակուրդում և Արկադիա Գևորգյանը ներկայացել է որպես վերջինիս փոխարինող: Ամբաստանյալը նշեց, որ որևէ ցանկություն չունի նոր պաշտպանի ներգրավման, իսկ մեղադրող և պաշտպանական կողմը առարկություն չհայտնեց: Դատարանը որոշում կայացրեց ներգրավվել հանրային պաշտպանին դատական գործի վարույթին: Այսօրվա նիստին ներկա չէի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա, եւ ինքն այժմ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի մասին որոշում կայացնելու: Տիգրան Եգորյանն էլ գրություն է ուղարկել դատարանին  այն մասին, որ ինքնազգացողությունը վատ է և խնդրել է դատարանին իր բացակայությունը համարել հարգելի: Այնուհետև, խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Տաթեւիկ Գրիգորյանը, որոշեց Հայրապետյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ պատասխանատվության վերբերյալ դիմում ներկայացնել փաստաբանների պալատ: Նիստի ընդմիջվելուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներից մի կին ասաց, որ ինքը հայտարարություն ունի Ժիրայր Սեֆիլյանի անունից։ «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին եւ տապալելու թրքաբոլշեւիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը։ Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում։ Սպասո՞ւմ եք ռազմագերիների կացնահարմանը»։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am