ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է՝ արդյոք Չելյաբինսկում լճում խեղդված հայերը ՀՀ քաղաքացիներ են

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Չելյաբինսկի լճում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերը հայեր են: Комсомольская Правда-ն հայտնում է, որ լճի մոտ հավաքվել են մեծ հայկական ընտանիք և ընտանիքի ընկերները. 25 մարդ տոնել է իններորդ դասարանցի աղջկա ավարտականը: Երեկոյան 9-ի սահմաններում չորս մարդու համար նախատեսված նավակ է նստել ութ երեխա և մեկ մեծահասակ: Երբ նավը խորտակվել է, երեխաներից չորսին հնարավոր է եղել փրկել, այդ թվում և ավարտող աղջկան: Նրա հայրը և ևս մեկ տղամարդ, ովքեր նետվել են նրանց փրկելու, մահացել են: Նրանց հետ մահացել են նաև նավի վրա գտնվող 2, 8, 15 տարեկան տղաները, 10 տարեկան մի աղջիկ և նրանց նավով զբոսանքի տարած տղամարդը: Բոլոր մահացածները բարեկամներ են եղել: ԱԻՆ աշխատակիցները հայտնել են, որ պատահարի ու զոհերի պատճառը եղել է ոչ թե ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը, այլ նավի շահագործման կանոնների խախտումը: Ռուսական Ren.tv-ն հրապարակել է զոհվածների ու տուժածների անունները: Փրկվածներն են՝ Նառա Դ., Ստելլա Գ., Լյովա Դ. և 2001 թվականին ծնված մի աղջիկ: 2015, 2009 և 2002 թվականներին ծնված տղաները, 2007 թվականին ծնված աղջիկը, ինչպես նաև նրանց փրկելու նետված Արեն Դ.-ն և Արթուր Ն.-ն մահացել են: Մահացած Արման Դ.-ն այն անձն է, ով երեխաների հետ եղել է նավակում: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ փորձում են ճշտել արդյոք զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են: «ԱԳՆ-ն փորձում է ճշտել՝ արդյոք զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են, թե ոչ»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am