Honda Elysion-ը բախվել է ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում. կան վիրավորներ
Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Գեղազնիկ Հ.-ն իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները բժիշկների օգնությամբ վիրավորներին՝ Լոռու մարզի բնակիչներ, 52-ամյա Ջուլիետա Ք.-ին, 63-ամյա Աիդա Բ.-ին և 61-ամյա գեղեցիկ Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որոնք տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը:
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: