Քոչարյանի գերխնդիրը

Տեւական դադարից հետո տեղի ունեցավ հանրահավաք, որը գլխավորում էր Հայաստան դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նոյեմբերի 8-ին կայացած հանրահավաքից առաջ Երկրորդ նախագահի գլխավորած ուժը մտավախություն էր հայտնել, թե գործող իշխանությունը գնալու է նոր զիջումների: «Հայաստան» դաշինքը վստահ է` միայն ազգային դիմադրություն ձևավորելով է հնարավոր երկրում իրավիճակ փոխել` ազգային հարցերից սկսած մինչև սոցիալ-տնտեսական հարցեր:
Ինչպես սպասվում էր, հանրահավաքի վերաբերյալ բուռ քննարկումներ ծավալվեցին՝ նպատակի, շարունակականության եւ այլնի հետ կապված, սրանք հարցեր են, որոնք ժամանակի ընթացքում կգտնեն իրենց պատասխանները, իսկ մինչ այդ հանրահավաքից կարեւոր մի քանի արձանագրում պետք է անել: Անկախ տարբեր իշխամահպատակ իրավապաշտպանների ու լրատվամիջոցների հաշվարկներից, ակնհայտ էր, որ Ազատության հրապարակում ստվար բազմություն կար, այսինքն հանրության մեջ կա թեկուզ մի փոքր շերտ, որը պատրաստ է մինչեւ վերջին շունչը պայքարելուն: Քիչ էին նրան, թե շատ, դա ոչ այնքան չափելի, որքան բնականոն ցուցիչ է, աշխարհում սա օրինաչափություն է, ազգերի փոքրամասնությունն է հայրենիքի ու պետության կրողը , եթե անգամ դա ժողովրդի 1-2 տոկոսն է կազմում, բայց հենց դա է սերուցքը, որը պատրաստ է մինչեւ վերջ տանել իր պայքարը եւ պետությունը մաքրել ապազգային տարրերից:

Երկրորդ կարեւոր արձանագրումն այն է, որ շարժումն այլեւս առաջնորդ ունի: Հանրահավաքի հարթակից պարզ հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանն է առաջորդելու դիմադրության շարժումը: Մինչ այդ ներկայացվում էր, թե մեզանից յուրաքանչյուրը կարող է առաջնորդել այս շարժումը, իսկ եթե ավելի հետ գնանք Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ էին կարգել Վազգեն Մանուկյանին, նոյեմբերի 8-ի հանրահավաքով սկիզբ է դրվում շարժման նոր փուլ, որը փասռտացի առաջնորդելու է երկրորդ նախագահը:
Քոչարյանն անձամբ հայտարարեց, որ ինքը լինելու է բարիկադի առաջնագծում, չեն հանդուրժելու Հայաստանի թրքացումը պայքարելու են, բարիկադներ են ձեւավորելու եւ, ինքը լինելու է առաջնագծում:

Սակայն կա մի բաց, որին առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել երկրորդ նախագահի թիմում, դա հանրահավաքի հռետորիկան է, լեքսիկոնը, որով պետք է խոսել իշխանության հետ: Երկրորդ նախագահը չպետք է դիմացինին վերաբերի իր արշինով եւ դուրս կա քաղաքակիրթ բանավեճի սահմաններից: Պետք է նաեւ ժողովրդի մեջ ամրապնդել այն գիտակցումը, որ առանց Արցախը Հայաստան գոյություն չունի: Պատերազմը ցույց տվեց, որ առանց Արցախ աշխարհի տարբեր անկյուններում հայն այլեւս հաշմանդամ ու խեղված է հոգեբանական տեսանկյունից: Քոչարյանի թիմի գերխնդիրն է շեշտել Արցախի գերկարեւորությունը եւ կետ առ կետ անդրադառնալ վերջին ժամանակներին իրականացված հակաարցախյան քարոզչությանը եւ օրակարգի կիզաետ դարձնել այն, որ հիմա Հայաստանի ոչնչացման հարցն է դրված:
Պիտի հասկանալ, որ եթե այս իշխանությանը հաջողվել է ժողովրդի մոտ ոչնչացրել ազգային գոյի պահպանության կոդը, ապա առաջնային հարցը այդ կոդի վերականգնումն է, իսկ դա հնարավոր է անել բոլորովին նոր կոչերով, նոր տեխնալոգիաներով: Քանզի ազգային ցասման պահն արդեն կորսված է, այն, ինչ մի քանի հազարով հնարավոր էր անել անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին, հիմա հարյուր հազարներով գուցե չհաջողվի: Ուստի ժամանակն է նոր մարտավարության:

Անի Սահակյան

դիտվել է 2736 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am