Պատմական դավաճանությունը մտնում է պատմական պոպուլիզմի փուլ․Նիկոլ Փաշինյանն ուզում է մաքրվել

 

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ձգձգվում Ազգային ժողովում Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները քննող հանձնաժողովի ստեղծումը։
Նա նաև մեկնաբանել է ընդդիմության հայտարարությանը, թե կբոյկետեն հանձնաժողովի աշխատանքը, եթե այնտեղ ուժերի համամասնությունը խախտվի:
«Մենք այնտեղ ուժերի բալանսի մասին ե՞նք խոսում, թե՞ ճշմարտության բացահայտման մասին ենք խոսում։ Ի վերջո, այնտեղ տեղի է ունենալու բովանդակային քննարկում, և որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել արտահայտել իր կարծիքը։ Եվ եթե կեղծիք լինի, մատնանշել այդ կեղծիքը և ապացուցել այդ կեղծիքի առկայությունը։ Հաջորդ հարցը, թե երբ կստեղծվի հանձնաժողովը։ Ըստ էության, տեսեք` ինչո՞ւ մինչև հիմա չի ստեղծվել հանձնաժողովը։ Շատ պարզ պատճառով։ Նախ, գիտեք, որ հանձնաժողովը գործնականում ստեղծված է, որովհետև «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` անվտանգության ոլորտում քննիչ հանձնաժողովի դերը կատարելու է նույն անվտանգության, պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը։ Այսինքն` հանձնաժողովը կա, գոյություն ունի։ Մինչ հիմա ինչո՞ւ չի ստեղծվել։ Որովհետև նախ ընդդիմադիր պատգամավորներից ոչ բոլորն են դիմել և ստացել պետական հույժ գաղտնի նյութերի հետ առնչվելու թույլտվություն։ Դրա համար կա օրենքով նախատեսված գործընթաց, իսկ այնտեղ նյութերի մեծ մասը քննարկվելու է հույժ գաղտնիության ռեժիմով»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ հանրությունը պատասխաններ է ակնկալում և որ անձամբ ինքն էլ շատ շահագրգռված է, որ այդ պատասխանները հնչեն։ Փաշինյանն հայտարարել թ, որ ինքն ակնկալում է, որ պիտի քննվեն ոչ միայն ռազմական, բուն պատերազմի դրվագները, այլ նաև բանակաշինության հարցը։ << 2018 թվականից հետո՝ իմ վարչապետ ընտրվելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, որ բանակն ասի՝ մեզ այս ինչ բանը պետք է, և մենք ասենք` գիտեք ի՞նչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք։ Չի եղել գեթ մի դեպք։ Եվ գիտեք այդքան շահարկվող Су-30СМ-երը դրա ամենավառ ապացույցն են։ Բանակն ասել է՝ պետք է։ Ընդ որում, շատ կարևոր է. ես մի քանի գրություններ եմ ստացել այն մասին, որ պետք չէ դա ձեռք բերել և այլն: Ես այդ գրությունները մակագրել եմ, ասել եմ՝ գիտեք ինչ, կա պրոֆեսիոնալ մարմին, քննարկեք և պատասխան տվեք` ի վերջո, պե՞տք է, թե՞ պետք չէ: Քննարկել են և գրավոր պատասխանել են, որ պետք է։ Ասել եմ՝ պետք է, ուրեմն կգնենք: Ես ուզում եմ` քննիչ հանձնաժողովն այդ հարցին պատասխանի։ Ես ուզում եմ և ակնկալում եմ, կարծում եմ՝ հանրությունն էլ, քննիչ հանձնաժողովն ուսումնասիրի բանակցային գործընթացը, ողջ բանակցային գործընթացը՝ սկսած 1994 թվականի հրադադարի, հաղթանակի արձանագրումից հետո»,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ եթե դա չուսումնասիրեն, չեն կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ի վերջո: «Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի արձանագրվի, թե 2018 թվականին մենք բանակցային գործընթացն ինչ վիճակում ենք ժառանգել: Եվ էական չէ նույնիսկ` ինչպես ենք ժառանգել։ Ի՞նչ է տեղի ունեցել բանակցային գործընթացում, որովհետև մինչև չխորանանք, չենք կարող հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, թե քննիչ հանձնաժողովին մասնակից են դառնալու նաև արտախորհրդարանական ուժերը, որը ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված չէ։

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ պատմական դավաճանությունը մտնում է պատմական պոպուլիզմի փուլ։ Նիկոլ Փաշինյանն ուզում է մաքրվել և դրա համար նրան երկար ու ձիգ հատորներ են պետք, նրան պետք է են մեղավորներ՝ 1994 թվականից սկսած։ Ինչքան շատ լինեն այդ մեղավորները, այդքան նրա բաժին պատասխանատվությունն ու մեղքը կքչանա։
Հիմա էլ պարզվում է ՝բանակաշինությունը ճիշտ չի իրականացվել՝ 1994 թվականից սկսած։ Շատ հետաքրքիր է, թե ով կամ ովքեր են ՔՊ-ի այն խելամիտները, որոնք ի զորու են բանակաշինության հարցերը քննել 94 թվականից սկսած։ 

Փաշինյանին պետք է մեր պետության և ժողովրդի իրական ձեռքբերումը, հայոց բանակը հռչակել անպիտան ու թույլ, որպեսզի ինքը կարողանա խուսափել դավաճանի խարանից։ Ճիշտ այնպես, ինչպես որոշեց հրաժարվել պատերազմը ավելի շուտ կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկից, այն հիմնավորմամբ, թե պատերազմը կանգնեցնելու գինը 7 շրջանները հանձնելն էր, իսկ այդ դեպքում իրեն կասեին դավաճան։ Ի վերջո հանձնվեցին 7 շրջանները, Շուշին և Հադրութը, մենք ունեցանք առնվազն 2000-ով ավելի շատ զոհ, քան կունենայիքն հոկտեմբերի 19-ին պատերազմի դադարեցման դեպքում։

Հայկ Դավթյան

դիտվել է 2934 անգամ
Լրահոս
Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am