«Ինչպես ասում էր լաչառ, ղժղժան Նիկոլը, կոռուպցիան պոզով-պոչով չի լինում. Սայաթ Շիրինյան (video)

«Ինչպես ասում էր լաչառ, ղժղժան Նիկոլը, կոռուպցիան պոզով-պոչով չի լինում: 2018թ. իշխանությունը բռնազավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ ելույթներում նշում էր, որ իրենք եկել են Հայաստանում գոյություն ունեցող կայացած միակ ինստիտուտը՝ համակարգված կոռուպցիան վերացնելու, բայց կոռուպցիան 2018թ-ից հետո ավելի համակարգված ու կազմակերպված բնույթ ստացավ:  Տեղին է հիշատակել իշխանությունների համար առանձնակի գրավչություն եւ քարոզչական հնարք ներկայացնող ասֆալտապատման աշխատանքները, որոնց համար իրականացվող մրցույթները ձեւական բնույթ են կրում, հաճախ մրցույթներ չեն էլ անցկացվում, իսկ հաճախ հաղթող են ճանաչվում յուրային պաշտոնյաների հարազատները, բարեկամներն ու փոխկապակցված անձինք, ինչպես Ալեն Սիմոնյանի հարազատ եղբորը պատկանող, ասֆալտապատման եւ բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, որը հաղթող ճանաչվեց միլիոնավր դրամներ հասնող մրցույթում: Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ քանի հոգու է ասֆալտը մուլտիմիլիոնատեր դարձրել, իսկ հիմա միայն խոսվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մասին: Մեկ անձից կատարվող գնումներն աննախադեպ չափերի են հասել. 2019թ. ուղիղ ընթացակարգով գնումները 2017թ-ի համեմատ 70%-ով աճել են: Սրանք անգամ պատերազմի ողբերգության վրա են փող աշխատել՝ մեկ անձից գնում են կատարել անգամ զոհերի ԴՆԹ հետազոտության գործընթացում՝ 2 մլն դոլարից ավելի չափով մեկ անձից գնում են կատարել պատերազմում զոհվածների շիրիմների համար», -այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը:


«Կոռուպցիայի կլասիկ դրսեւորում է Համահայկական հիմնադրամից 108 մլն դոլարի անօրինակա փոխանցումը պետբյուջե, որը հետո դարձել է յուրայինների համար պարգեւավճար: Մինչ օրս չի հերքվել նաեւ այն, որ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբեր-նոյեմբերին, Փաշինյանի ստորագրությամբ պետբյուջեից 5 մլն դոլարին համարժեք դրամ է կանխիկացվել, ինչն իրականացվել է քաջ հայտնի Շիշ բռնողի՝ Հայկ Սարգսյանի եղբոր կողմից: Կոռուպցիայի դրսեւորում չէ՞ն արդյոք տնտեսվարողներից կամավոր-պարտադիր սկզբունքով Աննա Հակոբյանի հիմնադրամներին փոխանցվող միլիոնավոր դրամները, որոնց մասին հանրությանը ոչ մի հաշվետվություն չներկայացվեց, պարզ չդարձավ՝ որտեղ եւ ինչպես են դրանք ծախսվել: Պատերազմից հետո Ալեն Սիմոնյանը լացակումած դեմքով հայտարարեց, որ իրենք վշտացած են ամեն զինվորի կորստով ու մահացել են յուրաքանչյուրի հետ, իսկ թե ինչպես էին նրանք վշտացած, տեսանք ու համոզվեցինք. Անկախության օրը նրանք Շուշիում չէին, այլ Հունաստանում՝ ամենաթանկ հյուրանոցում եւ կլուբում տասնյակ հազարավոր եվրոների հասնող կայֆերի մեջ էին: Ալեն Սիմոնյանին ընկերակցում էր հայտնի աներձագը՝ երբեմնի աղքատ դերասանը, որը, սակայն, իշխանությունից կարճ ժամանակ անց ավտոմեքենայի, առանձնատան եւ անշարժ այլ գույքի տեր դարձավ: Նրանց հետ էր նաեւ Դիջեյ Էդիկը՝ Էդիկ Աղաջանյանը, որը մեզ հայտնի է հերոսի կեղծ պապիկին հանրությանը հրամցնելով: Սրանք նոր Հայաստանի այլեւս մեծահարուստներն են, իսկ մինչ հեղափոխությունը փաբերում եւ գարեջրատներում պարտքով գարեջուր խմողները: Սգում է ազգը, բայց նրանք բարձրաշխարիկ հաճույքներով են զբաղված, եւ այդ ամենը հիմնավորում են նրանով, որ անձնական կյանքի իրավունք ունեն:

Կոռուպցիոն դրսեւորում չէ՞ արդյոք հանրային հնչեցություն ստացած, բայց մինչ օրս չբացահայտված մաքսանենգ սիգարետների արտահանումը, արդյո՞ք որեւէ աներձագ պատժվել է այս գործով: Ադամանդի եւ երկաթի մաքսանենգ արտահանումը, որոնք փաստեր են եւ իշխանափոխությունից հետո անպայման բացահայտվելու են, եւ մեզ պարզ կդառնա՝ ովքեր են կանգնած եղել դրա հետեւում: Հիշեցի արագաչափերի վերացման մասին Նիկոլի հայտարարություններն այն մասին, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, որ գանձվող գումարները 50/50 են արվում: Արագաչափերը ոչ միայն չհանվեցին, այլ նաեւ շեշտակի ավելացան, նաեւ՝ լուսանկարահանող սարքերը, նաեւ՝ տուգանվողների քանակը: Հիմա ո՞վ է հարստանում, ու՞մ գրպանն են գնում այդ գումարները, միգուցե իշխանությունների սրտի օլիգարխ, «յառմրկաների» բիզնեսմենի՞: Տատիկ-պապիկների թոշակների մասին մտածող Նիկոլը տատիկ-պապիկների թոշակը 2022թ. ավելացնելու է 2100 դրամով, այն դեպքում, երբ իրեն հլու-հնազանդ ծառայող, միլիոնավոր դոլարների հասնող դղյակատեր Գլխավոր դատախազի աշխատավարձը բարձրացրին 2 մլն դրամի, թոշակներ մասին այլեւս մտածել պետք չէ, որովհետեւ, միեւնույնն է, թոշակները կորոնավիրուսից մահանում են՝ սա է նրանց ասածը:

2020թ. ՔՊ խմբակցության օլիգարխ պատգամավորի հետ փոխկապակցված ընկերություն է հիմնադրվել, ինչին անմիջապես հետեւել է պատվերը՝ 1 մլրդ 300 մլն դրամի չափով՝ ՊՆ-ի կողմից, որի ծառայություններից օգտվում են Դատախազությունը, ԱԻՆ-ը, ՔԿՀ ծառայությունը, այս օլիգարխի հետ փոխկապակցված ընկերությունը 2-րդ պատվերը ստացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ ուշադրություն, 5 մլրդ 500 մլն դրամի չափով՝ դարձյալ ՊՆ-ի կողմից: Ակնհայտորեն խորացել է ԽԾԲ ինստիտուտը՝ բոլոր պաշտոններում նշանակվում են նրանց հարազատները, բարեկամները, քավոր-սանիկները, մինչդեռ 2018թ-ին նրանց աջակցողներն այլ ակնկալիքներ ունեին, բայց այդ հարցում էլ խաբվեցին: Ընտանեկան բիզնեսը տասնյակ միլիոնավոր դրամներով աջակցելու վառ օրինակ է կնոջ բիզնեսին աջակվող Արսեն Թորոսյանը, ամուսնու բիզնեսին աջակվող Անահիտ Ավանեսյանը, մինչ օրս կոռուպցիոն որեւէ գործարք բացահայտված չէ»,- նշեց Շիրինյանը:

դիտվել է 673 անգամ
Լրահոս
Դատախազությունը պետք է զբաղվի ձեր հայտարարությամբ․ Փաշինյան-լրագրող երկխոսությունը (video) «Ալիևի սպառնալիքը լսե՞լ եք․․․ ի՞նչ խաղաղության մեջ է դա»․ Փաշինյանի արձագանքը (video) «Լկտի՛, երբ աղջիկդ կհայտնվի էդ վիճակում, կսպասես ոստիկաններին». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) Չես հասկանում՝ դատի կտա՛մ․․․ Փաշինյանը կռվեց լրագրողի հետ (video) Փաշինյանը նորից սկսեց գոռալ ու սպառնալ՝ Սամվել Կարապետյանի մասին խոսելիս (video) Մշակութային ժառանգությունը վերացվում է, իսկ իշխանությունը աչք է փակում. Արտակ Բեգլարյան Հայաստանում օդի ջերմաստիճանը մեկ օրով կնվազի. եղանակի տեսություն Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև Սնդիկով աղտոտված ջրի ֆոնին՝ առողջության պաշտպանության միջազգային պարտավորությունն ի՞նչ է տալու. Պողոսյան ԱՄՆ-ում մարզիչը դատապարտվել է առավելագույն պատժաչափի՝ պորնոգրաֆիայի արտադրության համար Կանգնեցրե՛ք այս կործանիչ նախագիծը․ Ամուլսարի գործարկումն աղետ է լինելու․ ակցիա կառավարության դիմաց (video) Լսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Սողոմոնյան Բաքվում Լավրովը հանդիպել է Ալիևի հետ Եղվարդ-Զովունի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն Կառավարությունը ՀԷՑ-ը «խլեց» «Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը ՔԿՀ պետն է․ ԱԱԾ խցերում խայտառակ վիճակ է. Մեսրոպ Մանուկյան (video) «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի Երևանի տարբեր հատվածներում Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել Ձեզ քշելու են ու տանեն, հերի՛ք է․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Ոստիկանությունը խոչընդոտել է Կառավարության դիմաց կազմակերպված բողոքի ակցիան Հայաստանը փորձում է ԵԱՀԿ-ի նկատմամբ ակնկալիքներ ձևավորել․ Միրզոյան Ադրբեջանը ֆոսֆոր թափեց արցախցիների վրա, ու հիմա ցույց են տալու`քաղաքակի՞րթ են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am